Լրահոսից
3 դեկտեմբերի - Տոն Սրբոց Առաքելոցն
եւ առաջին Լուսավորչացն մերոց Թադեոսի եւ Բարդուղիմեոսի: Սուրբ Աստվածածին
առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա
պատարագիչն էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝
«Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց պատարագիչ
Տեր Հայրը:
4 դեկտեմբերի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ
եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի
ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ
Տեր Հայրը:
7 դեկտեմբերի - Առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց
ոգեկոչման Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի:
Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզ
խոսեց Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը:
9 դեկտեմբերի - Հղություն Ս. Աստվածածնի: Սուրբ
Աստվածածին եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ
Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբզան
արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող հանգամանալից
քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
11 դեկտեմբերի - Առաջնորդանիստ մայր եկեղեցում
մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի:
Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ
խոսեց Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը:
Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը եղավ
Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ուր Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց
Տ. Փավստոս քհն. Սարգսյանը:
12 դեկտեմբերի - Ս. Մինասին նվիրված տոնի ուրախ
առիթով համանուն մատուռում մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ:
Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:
17 դեկտեմբերի - Տոն Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի:
Անի թաղամասի Ս. Հակոբ եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ
Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ռուբեն քհն. Գասպարյանը: Հընթացս
սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող
քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
18 դեկտեմբերի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում
մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ
ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից
առաջ, հավուր պատշաճի ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր հայրը:
25 դեկտեմբերի - Ս. Յոթվերք մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Հակոբ քհն.
Գրիգորյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան
արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող, քարոզ
խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
>>> |
|