Չենք կրնար Լոյս-Աստծուն հետ հաղորդ ըլլալ՝ առանց այդ հաղորդութիւնը արտայայտելու մեր նմաններուն հետ խաղաղութեան, հաճութեան, եղբայրութեան, միութեան քրիստոսաբեր սկզբունքներուն կիրարկութեամբը...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 12 (276), դեկտեմբեր 2022 թ.  


 

       

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ

երաշնորհ Սրբազան Հայր.

Շնորհավորում ենք Ձեզ՝ առաջնորդության աստվածադիր ծառայության քսաներկուերորդ եւ ծննդյան տարեդարձերի ուրախ առիթով եւ ցանկանում երկար ու արեւշատ օրեր: Աղոթում ենք, որ Ամենակարող Աստված պարգեւի Ձեզ բարի հովվություն, ծաղկուն պահի գավազանը Ձերդ Սրբազնության, օրհնի միաբանությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, նաեւ մեր աղերսն է առ Աստված, որ Բարձրյալը մշտապես խաղաղ, անալիք ու ջինջ ընթացք պարգեւի այն նավին, որի ղեկն անսասան, հաստատուն Ձեր ձեռքում է, որպեսզի առաջնորդեք Տիրոջից Ձեզ վստահված հոտը դեպի խաղաղ նավահանգիստ:

Սիրելի՛ Սրբազան Հայր, «պարկեշտությունը սուրբ արմատն է, որից վերընձյուղվում են բազում ճյուղեր եւ երփներփ առաքինություններ, նաեւ շնորհներ է պտղաբերում»: Թող Տիրոջ սերը, շնորհը եւ խաղաղությունը լինեն Ձեզ եւ Ձեր առաջնորդած հոտի հետ այսօր եւ միշտ:

Որդիական սիրով՝

Մատչիմք ի համբոյր Ձերդ օծեալ սուրբ աջոյն

«Ս. ՅՈԹՎԵՐՔ»-Ի ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ԶԱՐԻԿ ԻԳԻԹՅԱՆ, ԺԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՆԺԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԹԱՄԱՐԱ ԳԻԼՈՅԱՆ
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ, ԱԼԼԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ԿԱՐԻՆԵ ՔՅՈՒԼՈԽՅԱՆ, ՄԱԳԱ ՓԱՆՈՍՅԱՆ

* * *

արձրաշնորհ Սրբազան Հայր.

Ընդունեք մեր անսահման ջերմ շնորհավորանքները, սերն ու բարեմաղթանքները: Շնորհավորելով Ձեզ՝ ծննդյան տարեդարձի ուրախ առիթով, մաղթում ենք, որ ամեն անգամ, երբ զգաք փորձութեան այցելությունը, դառնաք դեպի Սուրբ Հոգին, դառնաք դեպի Ս. Խորանը եւ փորձություններն ամպի նման գան ու գնան, իսկ Ձեր կյանքում արեւի պես տիրակալի Սուրբ Հոգին միայն, քանզի հոգեւորականի ճամփան զոհողության, ինքնամոռացումի այն հարազատ նկարագիրն է, որ առաջնորդում է դեպի Ամենակարող ու Բազումողորմ Աստված:

Թող Ձեր անձի վեհությամբ ու շուքով փառավորվի ու շենանա Շիրակի տիրախնամ թեմը: Տիրոջ սերը, շնորհը եւ խաղաղությունը լինեն Ձեր մշտամնա ուղեկիցներն այսօր եւ հավիտյան:

Որդիական սիրով՝

Մատչիմք ի համբոյր Ձերդ օծեալ սուրբ Աջոյն

ՍԵԴԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՔՆԱՐԻԿ ԱԴԱՄՅԱՆ
ԱՆԱՀԻՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԹԻՎ 15 ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԿԱԶՄ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները