Չենք կրնար Լոյս-Աստծուն հետ հաղորդ ըլլալ՝ առանց այդ հաղորդութիւնը արտայայտելու մեր նմաններուն հետ խաղաղութեան, հաճութեան, եղբայրութեան, միութեան քրիստոսաբեր սկզբունքներուն կիրարկութեամբը...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 12 (276), դեկտեմբեր 2022 թ.  


 

       

ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

ոյեմբերի 24-28-ը «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի, «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ «Երեմյան Փրոջեքթս» ՍՊ ընկերության խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի համագործակցության շնորհիվ, անցկացվեց «Ռեստորանային մենեջմենթ եւ սպասարկում» դասընթացը՝ երեք օր Գյումրիում եւ մեկ օր Երեմյան ակադեմիայում, որին մասնակցում էին Գյումրի քաղաքի ռեստորանային, սրճարանային ու հյուրանոցային անձնակազմերի ավագ մասնագետները:

Դասընթացի օրերին խոհարարական արվեստի եւ հյուրընկալության Երեմյան ակադեմիայի դասավանդող անձնակազմից Նարինե Հովհաննիսյանն ու Արտակ Օրդյանը դասընթացն անցկացրին հետեւյալ թեմաներով՝ սպասարկման մշակույթ, շփման էթիկա, գրագետ խոսքի մշակույթ, ռեստորանի ֆունկցիաներ ու կառավարում, հյուրերի կարիքների բացահայտում, առարկությունների հետ աշխատելու տեխնիկաներ, ճաշացանկի ներկայացման հիմնական գործիքներ, արդյունավետ հաղորդակցման սկզբունքներ, վերբալ եւ ոչ վերբալ հաղորդակցման հմտություններ, արդյունավետ հաղորդակցում եւ թիմային աշխատանք, կոնֆլիկտների տեսակներ, պատճառներ եւ զարգացման փուլեր, վաճառքի հոգեբանություն-ինչպես աշխատել դժգոհ հաճախորդի հետ, մարքեթինգ միքս-մրցակցային առավելության տիպերը:

«Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամը շնորհակալություն է հայտնում խոհարարական արվեստի ու հյուրընկալության Երեմյան ակադեմիային՝ համագործակցության եւ «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակին՝ ֆինանսական աջակցության համար:

ԱՐԱՔՍԻ ՍԱՐԳՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները