ԻՆՉՈ՞Ւ
ԱՅԴՊԵՍ ՊԱՏԱՀԵՑ
եռու-հեռավոր
երկրում մի թագավոր կար, ով շատ էր վստահում հատկապես իր ճարտարապետին
եւ համաձայնում նրա բոլոր առաջարկների հետ: Հերթական անգամ պալատ
գնալիս ճարտարապետը Ճանապարհին հանդիպում է արքայի իմաստուն խորհրդականին
եւ հարցնում.
- Ինչո՞ւ այդպես պատահեց:
Իմաստունը
լսում է նրա հարցը, նայում աչքերի մեջ ու պատասխանում.
- Երբ գետի ափին թագավորի համար դղյակ էիր կառուցում, տարբեր մարդկանց
միջոցով քեզ զգուշացրի, որ այդտեղ չկառուցես, քանի որ վայրն ապահով
չէ: Բայց դու չլսեցիր եւ արեցիր այն, ինչ ցանկանում էիր:
Երբ գետի հունը լեռներում փակեցիր եւ փորձեցիր ջրամբար դարձնել,
դարձյալ այլ մարդկանց միջոցով քեզ զգուշացրի, որ գետի հոսքը չփակես,
բայց դու շարունակեցիր չլսել ինձ եւ ջրամբարն է՛լ ավելի մեծացրիր:
Իսկ երբ հորդառատ անձրեւներ եկան, ջրամբարը փլուզվեց: Գետը վարարեց,
եւ հեղեղը թագավորի դղյակը քշեց, տարավ:
Ճարտարապետը մի պահ մտորում է լսած խոսքերի շուրջ, այնուհետեւ հարցնում.
- Իսկ ինչո՞ւ է թագավորը քեզ այստեղ ուղարկել:
Իմաստունը պատասխանում է.
- Որպեսզի այս անգամ անձամբ զգուշացնեմ, որ դադարես նորից մտածել
գետի ափին դղյակ ու ջրամբար կառուցելու մասին, քանի որ զայրացած
թագավորը հիմա քեզ դրա համար կբանտարկի, այլ ոչ թե խնդրանքդ կիրագործի:
Ճարտարապետը ձեռքը թափահարում է եւ շարունակում իր ճանապարհը` ասելով.
- Այս անգամ թագավորին խնդրելու եմ, որ ոչ միայն նրա համար դղյակ
կառուցեմ գետի ափին, այլեւ՝ ինձ համար մի շքեղ տուն:
Սակայն պալատում զինվորներն արդեն սպասում էին ճարտարապետին: Վերջիններս
նրան ձերբակալում են եւ բանտ նետում:
Հետեւություն: Երբ միեւնույն սխալը շարունակում ես կամ կրկնում մի
քանի անգամ, այն սովորույթ է դառնում, այնուհետեւ՝ մոլություն ու
կիրք: Այդժամ սկսում են գործել կանխարգելիչ հոգեւոր օրենքները, որպեսզի
հոգիդ վերջնական կործանման չենթարկես:
>>>
|
|