ԱՄԱՆՈՐԻ
ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ
 եկտեմբերի
22-ին Սուրբ Հակոբ եկեղեցում հյուրնկալվել էր Ձմեռ պապը: 150 երեխաների
համար, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների ուրախ առիթով, Նոր տարվան
նվիրված ծրագրով հանդես եկան Երեւանի կինոյի եւ թաթրոն-ինստիտուտի
Գյումրու մասնաճյուղի երրորդ կուրսի ուսանողները՝ ռեժիսոր Հովհաննես
Հովհաննիսյանի ղեկավարությամբ:
Հանդիսության բացումն ազդարարեց զվարճալի ծաղրածուն՝ իր շոու-ծրագրով,
որին ներգրավվեցին ներկա փոքրիկները: Պարային համարները, երգերն
ու մրցութային խաղերը հաջորդում էին մեկը մյուսին: Երախաների հետ
ուրախությունը կիսում էին նրանց ծնողները: Շուրջ երեք հարյուր մեծիկներ
ու փոքրիկներ մասնակցեցին ծաղրածուի կազմակերպած խաղերին:
Երբ ծաղրածուն հրաժեշտ տվեց հանդիսատեսին, բեմը տրամադրվեց «Մեծ
անտառի զավակներ»-ին: Այսպես է կոչվում Լեսլի Ռիչարդսոնի հեքիաթը,
որը բեմականացրել էին ուսանողները: Հեքիաթը բնօրինակից տարբերվում
էր նրանով, որ, գլխավոր հերոսի քրոջ փոխարեն, անտառի չար արքան գողացել
էր Ձմեռ պապիկին եւ հերոսներին անլուծելի առաջադրանքներ հանձնարարել՝
պայմանով, որ նրան կազատի, եթե կարողանան կատարել դրանք: Մեծաթիվ
փորձություներ հաղթահարելով՝ հեքիաթի հերոսները կատարեցին հանձնարարությունները՝
ընկերասիրության ու միասնականության շնորհիվ: Չնայած չարը դժվար
է հանձնվում, բայց այս հեքիաթում էլ չար արքան ստիպված եղավ ազատ
արձակել Ձմեռ պապիկին:
Վերջապես
նա մտավ դահլիճ եւ է՛լ ավելի փայլեցին ներկա փոքրիների աչքերը: Բարեմաղթանքներից
բացի, որ բերել էր Ձմեռ պապը գալիք տարվա առիթով, նա իր թոռնիկներին
նվիրեց նաեւ քաղցրավենիքի պարկեր: Քաղցր նվերներից անմասն չմնացին
«մեծ անտառի զավակները» եւս:
Քրիստոնեությունն ընդունելուց հետո Ձմեռ պապի կերպարը նույնացվել
է Բյուզանդական Եկեղեցու արքեպիսկոպոս Սուրբ Նիկողայոսի հետ, որը,
ավանդության համաձայն, շատ բարի էր, օգնում էր չունեւորներին: Հայտնի
է, օրինակ, մի աղքատ ընտանիքի երեք աղջիկներին օգնելու պատմությունը՝
նրանց տան պատուհանից աննկատ ոսկու փոքրիկ կապոցներ գցելով, որպեսզի
հայրը կարողանա վերջիններիս ամուսնացնել: Ասում են՝ այդպես է ձեւավորվել
բարեգործությունը:
Ս. Հակոբի մշակութային բաժնում միշտ կարեւորում են նմանատիպ ուսուցողական
հեքիաթնեը, որոնք մատաղ սերնդի մեջ սերմանում են միասնականություն,
ընկերասիրություն, բարություն, օգնության հասնելու պատրաստակամություն:
Եկեղեցու
հոգեւոր հովիվ Տ. Վարուժան քհն. Տերտերյանը, մշակութային կենտրոնի
աշխատակազմը շնորհակալություն են հայտնում նորվեգացի բարերար Օլա
Օստվեյտին՝ այսպիսի հիանալի օր երեխաներին պարգեւելու համար: Ամեն
տարի նա մեծ սիրով հոգում է այս միջոցառման ֆինասական ծախսերը, ինչպես
նաեւ տրամադրում միջոցներ՝ հիսուն անապահով ընտանիքների սննդի փաթեթներ
նվիրելու համար:
Այս տարի ծրագրում ընդգրկված էին հաշմանդամներ, միայնակ ծերեր, բազմազավակ
ընտանիքներ: Թող Աստված օրհնի բոլոր մարդկանց բարի գործերը:
ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ
>>>
|
|