Չենք կրնար Լոյս-Աստծուն հետ հաղորդ ըլլալ՝ առանց այդ հաղորդութիւնը արտայայտելու մեր նմաններուն հետ խաղաղութեան, հաճութեան, եղբայրութեան, միութեան քրիստոսաբեր սկզբունքներուն կիրարկութեամբը...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 12 (276), դեկտեմբեր 2022 թ.  


 

       

«ԵՐԱՆԻ ՆՐԱՆՑ, ՈՐ ՀԱԼԱԾՎՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ…»

«Նահատակք պանծալիք եւ սիրեցեալք յերկնաւոր Հօրէն, որք մկրտեցայք
Քրիստոսի արեամբ ձերով ի մահ խաչին՝ բարեխօսեցէք
առ Տէր վասն մանկանց եկեղեցւոյ»:
ՇԱՐԱԿՆՈՑ

եկտեմբերի 26-ին Սուրբ Յոթվերք եկեղեցու մի խումբ ուխտավորներ, ստանալով Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությունը, նախաձեռնությամբ Ժաննա Խաչատրյանի, մեկնեցին ուխտագնացության Շիրակի մարզի Ազատան գյուղ, ուր գտնվում է Ս. Ստեփանոս Նախասարկավագի անվան եկեղեցին:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի դեկտեմբերի 26-ին ոգեկոչում է Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված ու պանծալի սրբերից մեկի եւ Քրիստոսի սիրո վարդապետության համար նահատակված առաջին մարտիրոսի՝ Ս. Ստեփանոսի հիշատակը: Ս. Ստեփանոսը քրիստոնյաներից առաջինն էր, որ իր արյունը հեղեց հանուն Քրիստոսի: Այս Սրբի մասին պատմվում է «Գործք առաքելոց»-ում: Նա այն յոթը սարկավագներից էր, որոնց առաքյալներն ընտրեցին՝ իրենց օգնելու եւ հասարակաց սեղանն սպասավորելու համար:

Ստեփանոսը լի էր Սուրբ Հոգով եւ այնպիսի իմաստություն ուներ, որ նաեւ քարոզում էր Քրիստոսի վարդապետությունը, ինչի համար էլ հրեաները նրան քարկոծելով սպանեցին: Ստեփանոսը քարկոծվելիս տեսնում է երկինքը բացված եւ Մարդու Որդուն՝ կանգնած Աստծո աջ կողմում: Անշուշտ, Սուրբը տեսավ իրեն օգնության հասնող եւ իր արդար հոգին ընդունելու պատրաստ Քրիստոսին:

Նույն կերպ է նաեւ մերօրյա կյանքում: Աստված երբեք անօգնական չի թողնում հավատացյալներին եւ միշտ օգնում ու պահպանում է Իրեն դիմողներին: Մենք եւս պարտ ենք, Ստեփանոսի նման, անտեսել ժամանակավորն ու անցավորը եւ ձգտել մշտամնա արժեքների:

Ըստ Սուրբ Գրիգոր Տաթեւացու՝ Ս. Ստեփանոսը, ականտեսը լինելով Քրիստոսի չարչարանքներին, դառնում է առաքյալների գործակիցը եւ մկրտվում Պետրոսի ու Հովհաննեսի ձեռքով: Մկրտության պահին ջրի վրա երեւացող լույսի պսակը հանգչում է Ստեփանոսի վրա: Այդ պատճառով էլ նա կոչվեց «Ստեփանոս», որ հունարեն նշանակում է պսակ:

«Հայսմավուրք»-ը հիշատակում է, որ նա Քրիստոսի 72 աշակերտներից էր, որոնք էլ կազմավորեցին նախնական Եկեղեցու հիմքը, քանզի «նահատակների արյունը վեմն է Եկեղեցու» (Տերտուղիանոս):

ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻՆ

1825 թվականին գրած մի հոդվածում Խաչատուր Աբովյանը նշում է, որ Գյումրիից ոչ հեռու կա Իլի Ղարաքիլիսա անունով գյուղ, որի բնակիչները բացառապես հայեր են՝ մեծ մասը գաղթած Սասունից ու Մուշից: Հարյուրամյակների պատմություն ունեցող Ազատանում Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 1460 թվականին՝ տեղաբնակների հանգանակությամբ ու ջանքերով: Վերակառուցվել է 1865-ին:

Ասում են՝ եկեղեցու զանգն այնքան մեծ էր, որ հնչեցնելիս ղողանջները տարածվում էին Շիրակով մեկ՝ հասնելով Ղարս ու Անի: Երբ Նադիր շահը հայտնվում է Շիրակում, հրամայում է զանգն իջեցնել եւ տեղափոխել Իրան: Ճանապարհին այն շուռ է գալիս եւ գլորվում բլուրն ի վար, խրվում Կարկաչան գետի ճահիճների մեջ եւ հավիտյան լռում: Սակայն տեղաբնակները, քահանայի խորհրդով, պոկում են զանգի լեզվակը եւ պահում: Այն այժմ, որպես սրբազան մասունք, պահվում է գյուղի միակ մատուռում:

Հավելենք նաեւ, որ մատուռում կա մետաղյա մի հսկա խաչ, որ պատկանել է հին եկեղեցուն: 1997 թվականին, երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի աջակցությամբ եւ լիբանանահայ բարերարներ Արսլանյանների ընտանիքի նախձեռնությամբ, վերանորոգվեց Ս. Ստեփանոս եկեղեցին: Արսլանյան Գրիգորը Լիբանանից եկեղեցու համար նոր զանգ բերեց, որն օծվեց եւ տեղադրվեց 2005 թ. ապրիլի 23-ին՝ ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Գմբեթավոր Ս. Ստեփանոս եկեղեցու սեւ սրբատաշ տուֆաքարերին նոր երանգներ էին խառնել սպիտակահեր ծառերն ու թփերը: Ներսում ասես շարունակվում էր գույների շքերթը՝ աղոթատունը զարդարող որմնանկարների տեսքով:

Այստեղ ուխտավորները ներկա գտնվեցին, Ս. Ստեփանոս Նախավկայի տոնի ուրախ առիթով մատուցվող, Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Մակար քհն. Գալամդարյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ,օրվան համահունչ հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Ի լրումն օրվա խորհրդի ներկաներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԱՐՄԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները