Չենք կրնար Լոյս-Աստծուն հետ հաղորդ ըլլալ՝ առանց այդ հաղորդութիւնը արտայայտելու մեր նմաններուն հետ խաղաղութեան, հաճութեան, եղբայրութեան, միութեան քրիստոսաբեր սկզբունքներուն կիրարկութեամբը...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 12 (276), դեկտեմբեր 2022 թ.  


 

       

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ ԱՐԱՐՔ

«Գթասի՛րտ եղեք, ինչպես որ ձեր Հայրը գթասիրտ է»,
-պատգամում է մարդացյալ Աստվածորդին,
Ով Իր երկրային կյանքը մեզ
որպես օրինակ ապրեց:

արեգործությունը եռանկյան նման երեք գագաթ ունի միայն՝ նա, ով անշահախնդիր օգնում է եւ չի սպասում գնահատանքի, նա, ով օգնության անսահման կարիք ունի եւ հուսահատությունից կորցրել է գլուխը, մեկ էլ՝ Աստված, որ տեսնում է այդ ամենն ու գնահատում:

Անի թաղամասում է գտնվում «Անժելիկա» տոնավաճառը, որն արդեն քանի տարի աչքի է ընկնում սպասարկման բարձր որակով, բարեհամբույր վերաբերմունքով, ինչի արդյունքում իր հյուրնկալ հարկի տակ է ընդունում բազմաթիվ հաճախորդների: Բայց քչերը գիտեն, որ տոնավաճառի տնօրեն Արմեն Անդրեասյանը ոչ միայն լավ գործարար է, այլ նաեւ շատ բարեգութ ու բարեգործ անձնավորություն, որ երբեք չի կամենում բարձրաձայնել իր կատարած բարի գործերի մասին:

Նա մեկն է այն մարդկանցից, որ միշտ օգնության ձեռք են մեկնում բոլոր նրանց, ովքեր իրենց օգնության կարիքն ունեն: Ս. Հակոբ եկեղեցու սոցիակական ծրագրերը նույնպես անմասն չեն մնում Արմենի բարեգործություններից: Հատկանշական է, որ վերջինս երբեք չի սպասում, որ կարիքավորը դիմի իրեն, այլ ինքն է առաջարկում իր օգնությունը:

Այս տար Ս. Հակոբ եկեղեցում մոտ 100 երեխա արժանացավ Ամանորի եւ Ս. Ծննդյան նվերների՝ տրամադրված Արմեն Անդրեասյանի կողմից: Բազմազավակ, միակողմանի ծնողազուրկ, ինչպես նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների մեծաթիվ երեխաներ ունեցան ձմեռային տաք հագուստներ, վերարկուներ, վերնազգեստներ, տաբատներ, ձմեռային կոշիկներ…

Տարիներ շարունակ Անի թաղամասի բնակիչները, Ս. Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո, ներկա են գտնվել տոնական հրավառությանը, որ կազմակերպել է «Անժելիկա» տոնավաճառի տնօրինությունը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրվա ուրախ առիթով: Այս տարին նույնպես բացառություն չէր: Սուրբ Հակոբ եկեղեցու բակը գեղեցիկ լույսերով ձեւավորելու եւ Ս. Ծննդյանը պատշաճ պատրաստվելու համար Արմեն Անդրեասյանը տրամադրել է տոնական գույնզգույն լույսեր: Լուսաաշղթաները գեղեցկորեն զարդարում են եկեղեցու տարածքը եւ ուրախ տրամադրություն պարգեւում դիտողին:

Աստված բարեգութ եւ ողորմած է Իր արարչության հանդեպ, քաղցրությամբ խնամում ու հոգ է տանում, հայրաբար ողորմում, ուստի Աստվածաշունչը եւ Եկեղեցու հոգելույս հայրերն ու վարդապետները խրատում են աստվածապատկեր մարդ էակին՝ Արարչի օրինակով լինել մարդասեր եւ ողորմած, սեր եւ գութ ցուցաբերել մերձավորի եւ անգամ օտարի նկատմամբ՝ օգնելով ու նեցուկ լինելով նրան ամեն ինչում:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները