Չենք կրնար Լոյս-Աստծուն հետ հաղորդ ըլլալ՝ առանց այդ հաղորդութիւնը արտայայտելու մեր նմաններուն հետ խաղաղութեան, հաճութեան, եղբայրութեան, միութեան քրիստոսաբեր սկզբունքներուն կիրարկութեամբը...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 12 (276), դեկտեմբեր 2022 թ.  


 

       

«ԽՈՍՏՈՎԱՆ ԵՂԻՑՈՒՔ ԱՆՈՒԱՆ ՔՈՒՄ ՍՐԲՈՅ
ԵՒ ՊԱՐԾԵՍՑՈՒՔ ՅՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՔՈ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ՄԱՏՈՒՌՈՒՄ

«Սուրբ ճգնաւորքն աղաչեսցուք զՏէր, որ զչարսն պարտեցին, նեղութեանցն
համբերեցին, լուսեղէն եւ երկնային անթառամ պսակացն արժանի եղեն»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ակերեսային դիտարկումով կարող է լիովին ավելորդ թվալ արդի դարաշրջանում սրբության կամ սրբերի մասին խոսելը, քանզի սրբությունն այսօր մեր ընկալումներում ներկայանում է իբրեւ գեղեցիկ ու ցանկալի, բայց, այդուհանդերձ, վերացական գաղափար: Սակայն սրբերն իրենց օրինակով ոգեշնչել են մեզ եւ լույսի ու մաքրության շող դարձել, մեր իսկ ապրելակերպից ու բարքերից խավարած ու ապականված, կյանքի ընթացքում: Սրբությունը գերերկրային, մեր իրականությունից դուրս իրողություն չէ:

Սրբության ճանապարհը բռնած մարդու ողջ կյանքը պայքար է՝ մեղքից ազատագրվելու եւ կատարյալ մաքրության երանավետ հանգրվանին հասնելու համար: Մարդը սրբանում է միայն Աստծո հետ մշտական հաղորդակցությամբ, Նրա ներկայության մեջ ապրելով. «Սրբվեցեք եւ սուրբ եղեք, որովհետեւ Ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ» (Ղեւտ. ԺԱ 44):

Սուրբ եւ ճշմարիտ Մինասը՝ Քրիստոսի անարատ զորականը, ազգությամբ եգիպտացի էր եւ թագավորի զորքում էր ծառայում: Դարձի գալուց հետո, երբ լսում է ամբարիշտների հրամանը, դուրս է գալիս զինվորական ծառայությունից եւ բնակվում անապատում:

Դեկտեմբերի 11-ին՝ Սուրբ Մինասի հիշատակության օրը, Գյումրու համանուն մատուռը լիքն էր հավատավոր գյումրեցիներով, ովքեր ուխտավորաբար ներկա էին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր մատռան հոգեւոր հովիվ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, «Ոչ միայն ի Նա հաւատալ, այլեւ վասն Նորա չարչարից» բնաբանով ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ առանձնակի անդրադարձ կատարելով նաեւ օրվա սուրբգրային ընթերցվածին եւ մեկնելով տոնի խորհուրդը:

Հընթացս Սուրբ եւ անմահ Պատարագի ներկա հավատացյալներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները