ԽԱՉԵՐԹ
ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
եկտեմբերի
17-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Հակոբ Մծբնա
Հայրապետի, Մարուգե ճգնավորի, Մելիտոս եպիսկոպոսի հիշատակը:
Սուրբ
Հակոբ Մծբնա Հայրապետը Սուրբ Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին է
եւ հայտնի է իր սրբակենցաղ կյանքով ու բազում հրաշագործություններով:
Երբեմն նրան անվանել են նաեւ «Սքանչելագործ»:
Սրբի կյանքի բազում դրվագներից ամենահայտնին կապված է Նոյան տապանի
մասունքի հետ:
Մծբինում Մարուգե ճգնավորից լսելով, որ մարդկանցից շատերը, թեպետ
հավատքի են եկել, բայց թերահավատ են եւ կասկածում են Նոյան տապանի
գոյությանը, որոշում է բարձրանալ Արարատ լեռը, տապանը տեսնել եւ
մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին` չի կարողանում հասնել
Արարատի գագաթը եւ, երկար տանջվելուց հետո, նիրհում է: Երազում հրեշտակն
այցելում է նրան եւ տապանից մի մասունք դնում գլխատակին՝ ասելով.
«Աստված ընդունեց քո ուխտը եւ քեզ պարգեւում է Նոյան տապանից մի
մասունք»: Այն ցայսօր պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում:
Այս
տոնի խորհրդով, ինչպես նաեւ Շիրակի թեմի Առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել
արքեպս. Աջապահյանի օրհնությամբ, Գյումրիում կազմակերպվեց Խաչերթ:
Առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցուց առավոտ կանուխ դեպի Ս. Հակոբ
շարժվեց հավատացյալների հոծ բազմությունը՝ Շիրակի թեմի քահանաների
ու սարկավագների առաջնորդությամբ, աղոթքով ու շարականների երգեցողությամբ:
Եկեղեցու մուտք մոտ խաչերթի մասնակիցներին օրվա հոգեւոր պատգամը
փոխանցեց արժանապատիվ Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը՝ խոսելով խաչերթի
նշանակության մասին: Տեր Հայրն այնուհետեւ հավելեց, որ հայ ժողովրդի
դարձով ու ապաշխարությամբ, այսինքն՝ հոգեւոր հաղթանակով են գալու
նաեւ աշխարհիկ հաղթանակները:
Ապա խաչերթի մասնակիցներին հրավիրեց ներկա գտնվել, տոնի առիթով մատուցվող,
Սուրբ եւ անմահ Պատարագին, հաղոդակից դառնալ մեծագույն Խորհրդին՝
մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմնի ու արյան ճաշակմանը:
Հոգեւոր ապրումներով լեցուն այդ օրը եւս մեկ հանգրվան էր՝ տոնելի
Սրբերի բարեխոսությունը հայցելու հայոց ազգի հոգեւոր արթնության
համար:
ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|