Չենք կրնար Լոյս-Աստծուն հետ հաղորդ ըլլալ՝ առանց այդ հաղորդութիւնը արտայայտելու մեր նմաններուն հետ խաղաղութեան, հաճութեան, եղբայրութեան, միութեան քրիստոսաբեր սկզբունքներուն կիրարկութեամբը...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 12 (276), դեկտեմբեր 2022 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ
ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒՄ

եկտեմբերի 17-ին՝ Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի տոնի ուրախ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց Գյումրու համանուն եկեղեցում:

Առավոտյան 8.30-ին Շիրակի թեմի հավատացյալները մասնակցեցին խաչերթի: Ս. Յոթվերք եկեղեցուց մասնակիցները յոթը կիլոմետր քայլեցին դեպի Անի թաղամաս, ուր եւ գտնվում է Ս. Հակոբ եկեղեցին: Աղոթքով ու շարակաների երգեցողությամբ ուխտավորները մեկ ու կես ժամում հասան Ս. Հակոբ: Եկեղեցում տոնական տրամադրություն էր. Սուրբ Սեղանը զարդարված էր գեղեցիկ ծաղիկներով, որոնք տոնի առիթով նվիրաբերել էր Վաղինակ Դավթյանը:

Սրբազան արարողակարգին ներկա մեծաթիվ ուխտավորները հայցեցին Սրբի բարեխոսությունը: Օրվա պատարագիչն էր Տ. Ռուբեն քհն. Գասպարյանը: Սուրբ Պատարագի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Տեր Հայրն օրվա խորհրդին համահունչ քարոզ խոսեց՝ ներկայացնելով մեծ Սրբի վարքն ու կենցաղը:

Ներկա մեծաթիվ հավատացյալներ հաղորդվեցին մեր Տիրոջ կենարար Մարմնին ու Արյանը, նաեւ հնարավորություն ունեցան խոնարհվել սիրված Սրբի մասունքների վրա կառուցված եկեղեցուց բերված քարերի առջեւ: Քարերը տարիներ առաջ Մծբին քաղաքից բերել եւ եկեղեցուն է նվիրել թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲԱՏԱՆԸ

Սուրբ եւ անմահ Պատարագից հետո եկեղեցու մշակութային բաժնի սաները հանդես եկան տարեվերջյան հաշվետու համերգով: Ելույթ ունեցան երգի, պարի, օտար լեզուների, ասմունքի, ցերեկային զարգացման կենտրոնի սաները:

Միջոցառմանը բացման խոսք ասաց բաժնի պատասխանատուն՝ բարի գալուստ մաղթելով ներկաներին: Այնուհետեւ նա կրկին անգամ ներկայացրեց Սուրբ Հակոբի կյանքն ու հրաշագործությունները, շնորհակալություն հայտնեց ծնողներին, որ իրենց երեխաներին ուղղորդում են, Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո գտնվող, այս կենտրոն, ուր երեխաները, տարբեր գիտելիքներ ստանալուց բացի, ծանոթանում են քրիստոնեական վարք ու բարքին: Բազմապիսի եւ բազմաբովանդակ համարները փոխարինում էին մեկը մյուսին, բայց, իհարկե, շեշտադրված էին ազգաին-հայրենասիրական թեմաները:

Ուրախ տրամադրությունը երկար ժամանակ թեւածում էր մշակութային կենտրոնում: Հանդիսության վերջում շնորհակալական խոսքով ներկաներին դիմեց սաներից մեկի տատիկը՝ նաեւ մաղթելով անխափան աշխատանքային ընթացք Ս. Հակոբ եկեղեցու մշակութային բաժնին: Վերջում բոլորը համախմբվեցին՝ տարեվերջյան ավանդական լուսանկարն այս անգամ եւս ունենալու համար:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները