Քրիստոնէութիւնը ո՛չ գիրք է, ո՛չ ծէս է եւ ո՛չ դաւանանք.
իր էութեամբ ան կեանք է եւ
կեանքը ըմբռնելու
ու ապրելու իւրայատուկ եղանակ:
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 11 (275), նոյեմբեր 2022 թ.  


 

       

Լրահոսից

5 նոյեմբերի - Սրբոց հրեշտակապետաց տոնի ուրախ առիթով առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Վարագ քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

6 նոյեմբերի - Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:

Հընթացս Սուրբ Պատարագի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության քսաներեքերորդ տարեդարձի ուրախ առիթով, կատարվեց Հայրապետական մաղթանք:

13 նոյեմբերի - Սուրբ Յոթվերք եկեղեցում, ձեռամբ Տ. Հակոբ քհն. Գրիգորյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ, հընթացս որի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը եղավ Ս. Նշան եկեղեցում, ուր Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Նշան քհն. Պանֆյորովը:

19 նոյեմբերի - Տոն ամենայն սրբոց՝ հնոց եւ նորոց, հայտից եւ անհայտից: Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը:

20 նոյեմբերի - Սուրբ Յոթվերք եկեղեցում, ձեռամբ Տ Շիրակ ավգ. քհն.Առաքելյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Վարագ քհն. Հակոբյանը:

21 նոյեմբերի - Ընծայումն Ս. Աստվածածնի երից ամաց ի Տաճարն: Տոնի ուրախ առիթով Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնեղ, ոգեշունչ քարոզ խոսեց Դիլիջանի հոգեւոր հովիվ Տ. Շավարշ քհն. Սիմոնյանը, ով հյուրաբար գտնվում էր Շիրակի թեմում:

27 նոյեմբերի - Ս. Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ «Հայր մեր»-ից առաջ հանգամանալից քարոզ խոսեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:

Նույն օրն Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ուր օրվա պատարագիչն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները