Քրիստոնէութիւնը ո՛չ գիրք է, ո՛չ ծէս է եւ ո՛չ դաւանանք.
իր էութեամբ ան կեանք է եւ
կեանքը ըմբռնելու
ու ապրելու իւրայատուկ եղանակ:

 
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 11 (275), նոյեմբեր 2022 թ.  


 

       

«ՎԵՐԱԴԱՐՁ ԻՐԱԿԱՆ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ»

ոյեմբերի 2-ին, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ, Սուրբ Հակոբ եկեղեցու երեխաների զարգացման կենտրոնի սաների համար, թեմի «Դրախտիկ» պարտեզում անցկացվեց գողտրիկ միջոցառում՝ «Վերադարձ իրական մանկություն» խորագրով:

Միջոցառման նպատակն էր երեխաներին վերադարձնել, արդեն մոռացված, իրական մանկական խաղերը, որոնք կրում էին «Բադեր եւ որսորդներ», «Կլաս», «Յոթը քար», «Պահմտոցի», «Անուն կանչոցի» անվանումները:

«Դրախտիկ» պարտեզում ոսկե աշուն էր. ծառերն աչք շոյող գույներ էին «հագել»: Բազմագույն տերեւները, նախշուն գորգի պես, փռվել էին գետնին ու շողշողում էին աշնան արեւի վերջին շողերի ներքո: «Դրախտիկ»-ի անդորրը խաթարվեց երեխաների խինդ ու ծիծաղով, եւ շուրջբոլորն է՛լ ավելի կենդանացավ:

Փոքրիկները նախ բաժանվեցին երկու խմբի եւ սկսեցին մրցել տարբեր խաղերում, որոնք մանկավարժներն ու կամավորները պատրաստել էին նրանց համար: Մինչ նրանք խաղում էին ու ճաշակում ծառերի քաղցրանուշ, Գյումրվա արեւից քաղցրացած գունավառ խնձորները, ծնողների հետ անցկացվեց հետաքրքրաշարժ զրույց՝ վերոնշյալ ու նմանատիպ խաղերի կարեւորության, երեխաների ֆիզիկական ու հոգեւոր բնականոն զարգացման մասին: Միասնական սիրո ճաշից հետո, որին նաեւ միացան բարեշնորհ Արտաշես եւ Խաչատուր սարկավագները, բոլորը խմբովի լուսանկարվեցին:

Օրվա վերջում փոքրիկներն ու «մեծիկները» բռնեցին տունդարձի ճամփան՝ ուրախ տրամադրությամբ եւ կրկին վերադառնալու ակնկալիքով: Նրանք հրաժեշտ տվեցին «Դրախտիկ» պարտեզին՝ իրենց հետքը կավճանկարների տեսքով թողնելով ծա-ռաշատ ճեմուղիներին:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները