Քրիստոնէութիւնը ո՛չ գիրք է, ո՛չ ծէս է եւ ո՛չ դաւանանք.
իր էութեամբ ան կեանք է եւ
կեանքը ըմբռնելու
ու ապրելու իւրայատուկ եղանակ:

 
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 11 (275), նոյեմբեր 2022 թ.  


 

       

«ԱՆՁԻՆՔ ՆՈՒԻՐԵԱԼՔ ՍԻՐՈՅՆ ՔՐԻՍՏՈՍԻ…»

րբերի կյանքը բոլոր ժամանակներում մարդկանց համար ճշմարիտ աստվածճանաչության եւ դրանով իմաստավորված կյանքով ապրելու օրինակ է:

Սրբերն օրինակ են սիրո, նվիրվածության, արդարամտության, նախանձախնդրության ու զոհողության, այսինքն՝ հոգեւոր արժեքներով ապրելու թելադրանք ու պատգամ են սերունդների համար: Նրանք քրիստոնեական հավատի մեկնիչներ են իրենց ապրած կյանքի շրջանակում:

Սրբերն ու սրբուհիները քրիստոնեական հավատը մեկնաբանում են իրենց ամենօրյա կյանքի որոշակի հանգամանքներով: Նրանցում մենք տեսնում ենք Սուրբ Հոգու պատկերը: Սրբությունը ոչ թե մեկուսացում է իրական կյանքից, հեռացում հանրությունից, այլ, ընդհակառակը, ամբողջական հանձնառություն: Երկնային արքայության ջերմ սերն էր, որ դարերի հոլովույթում շատ-շատերին մղեց սրբարար Եկեղեցու գիրկը, որտեղ էլ նրանք, ինչպես ոսկին բովում, աստվածային ու երկնային շնորհներով մաքրվեցին ու սրբվեցին ամեն աղտեղությունից ու ապականությունից եւ, որպես Երկնավոր Հոր մաքուր, անարատ, սրբազան, ողջախոհ ու ընտրյալ ծառաներ, ոչ միայն Տիրոջ բարեհաճությանն արժանացան, այլեւ աշխարհում եղան լուսասփյուռ ջահեր՝ իրենց մեղավոր ազգակիցների հոգիներում ու սրտերում կատարելության ու սրբության ձգտման խայծ գցելով, իրենց անարատ վարքով ու կյանքի խոսքեր ավետարանելով, նրանց եւս հավիտենական փրկության առաջնորդելով: Իսկ դա հնարավոր էր միայն մեղանչականությունից, մեղավոր կյանքից զատվելով, բաժանվելով, ի գին մահու մեղքից խորշելով, կատարելության աստվածացույց շավղով ընթանալով եւ Երկնավոր Հորը նմանվելով. «Արդ, կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. Ե 48):

Սրբերն այն մարդիկ էին, ովքեր աշխարհը չսիրեցին եւ աշխարհն էլ նրանց չսիրեց, քանզի հավատում էին Քրիստոսին. «Ես նրանց տվի քո խոսքը, եւ աշխարհը նրանց ատեց, որովհետեւ նրանք աշխարհից չեն, ինչպես ես էլ աշխարհից չեմ» (Հովհ. ԺԷ 14): Հին Հռոմում մի տաճար կար, ուր զետեղված էին բոլոր ազգերի կուռքերը եւ դրանց համար հատուկ տոնակատարության օր էր նշանակված: Սակայն երբ հռոմեացիները քրիստոնյա դարձան, այն դարձրին բոլոր սրբերի տոն: Բացի դրանից, քրիստոնյա սրբերը բազում են, իսկ օրերը՝ սակավ, այդ իսկ պատճառով մեկ օր կարգվեց՝ հին եւ նոր, հայտնի եւ անհայտ բոլոր սրբերի հիշատակը միասին տոնելու համար:

ՍՐԲՈՑ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, տերունի տոների կողքին, ունի նաեւ սրբոց հիշատակության օր՝ «Ամենայն սրբոց հնոց եւ նորոց, հայտից եւ անհայտից», որ այս տարի ոգեկոչվեց նոյեմբերի 19-ին:

Նույն օրը Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները