Քրիստոնէութիւնը ո՛չ գիրք է, ո՛չ ծէս է եւ ո՛չ դաւանանք.
իր էութեամբ ան կեանք է եւ
կեանքը ըմբռնելու
ու ապրելու իւրայատուկ եղանակ:

 
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 11 (275), նոյեմբեր 2022 թ.  


 

       

ԱԶԱՏԱՆՑԻՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ՕՐԵՐ» ՆԱԽԱԳԾԻՆ

ոյեմբերի 17-ին, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, Ազատանի Ս. Հարություն- Ս. Ստեփանոս եկեղեցու կիրակնօրյա դպրոցի ավագ խումբը հյուրընկալվեց Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում՝ կրթօջախի տոնական օրը միասին անցկացնելու համար:

«Սեբաստացու օրեր» ամենամյա նախագծին նվիրված միասնական համերգին կիրակնօրյայի սաներն իրենց շնորհավորանքի խոսքը հղեցին երգի տեսքով՝ մեծն Կոմիտաս Վարդապետի հոգեւոր եւ ազգային ստեղծագործությունների կատարումներով: Համերգն անցավ ջերմ ու գունեղ միջավայրում:

Օրվա ընթացքը շատ բազմազան ու հագեցած էր. շրջայց կրթահամալիրում, դասապրոցեսի մասնակցություն, միասնական գործունեություն, ցուցահանդես-վաճառքի մասնակցություն:

Համերգից անմիջապես հետո երեխաները մասնակցեցին ցուցահանդես-վաճառքին, ուր ներկայացրին «Գործք ձեռաց» նախաձեռնության աշխատանքները, իսկ ստացված հասույթն ուղղվելու էր կիրակնօրյա դպրոցի ծրագրերի իրականացմանը:

Կիրակնօրյայի սաները եղան կրթահամալիրի բնագիտական լաբորատորիայում: Աշխատեցին էլեկտրոնային մանրադիտակով: Սովորեցին, թե ինչպես պետք է տնկել, խնամել սենյակային բույսերը: Իրենց ձեռքով տնկած բույսերը երեխաները նվեր ստացան եւ բերեցին Ազատան, որպեսզի կիրակնօրյայի տարածքը նույնպես հարստանա սենյակային բույսերով:

Աշխատեցին նաեւ կավով եւ հետաքրքիր աշխատանքներ ծեփեցին:

Օրվա ավարտը երեկոյան Երեւանի վայելումն էր: Հրազդանի կիրճով, մանկական երկաթուղով քայլեցին մինչև հրապարակ: Վայելեցին երեւանյան ոսկե, ջերմ աշնան մեկ օրը՝ վերստին հաստատելով, թե որքան լավ է, երբ ճանաչում ենք միմյանց ու հաղորդ ենք մեկս մյուսի առօրյային:

Շնորհակալություն տիար Աշոտ Բլեյանին, Սոնա Փափազյանին, Շուշան Ալեքսանյանին, Սեդա Թեւանյանին, Արմինե Թոփչյանին, ողջ ուսուցչական կազմին ու աշակերտներին՝ ջերմ եւ գրկաբաց ընդունելության համար:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները