Քրիստոնէութիւնը ո՛չ գիրք է, ո՛չ ծէս է եւ ո՛չ դաւանանք.
իր էութեամբ ան կեանք է եւ
կեանքը ըմբռնելու
ու ապրելու իւրայատուկ եղանակ:

 
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 11 (275), նոյեմբեր 2022 թ.  


 

       

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԻՐԻԺՈՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ոյեմբերի 29-ին մարդաշատ էր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, ուր երաժշտասեր հասարակությունն ի մի էր եկել՝ ունկնդրելու աշխարհահռչակ դիրիժոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովի եւ, նրա ղեկավարած, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը:

Ունկնդիրների թվում էին նաեւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, մարզպետ Նազելի Բաղդասարյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ:

Համերգին հնչեցին հատվածներ Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից, «Կարապի լիճը» եւ «Մարդուկ-Ջարդուկը» բալետներից, Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայից եւ այլ կատարումներ:

Վլադիմիր Սպիվակովի համերգային ելույթները Հայաստանում մեկնարկել էին նոյեմբերի 27-ից՝ Զինվորի տան նոր՝ «Armenia 301» նախագծի շրջանականերում: Բարեգործական համերգի տոմսերից ստացված ողջ հասույթը փոխանցվելու էր «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:

Երեւանյան համերգների իրականացումը հնարավոր էր դարձել «Արվեստ 23»-ի եւ ՌԱՖՆ բարեգործական հիմնադրամի ջանքերով: Իսկ Գյումրու համերգի կազմակերպիչն էր արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը:

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները