Քրիստոնէութիւնը ո՛չ գիրք է, ո՛չ ծէս է եւ ո՛չ դաւանանք.
իր էութեամբ ան կեանք է եւ
կեանքը ըմբռնելու
ու ապրելու իւրայատուկ եղանակ:

 
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 11 (275), նոյեմբեր 2022 թ.  


 

       

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԶՐՈՒՅՑ

ոյեմբերի 4-ին՝ Հրեշտակապետաց տոնի նախատոնակին, Ազատանի Սուրբ Հարություն - Սուրբ Ստեփանոս եկեղեցին բազմամարդ էր: Հավատավոր ժողովուրդն ի մի էր եկել՝ միասնական աղոթքի եւ Ամենակարող Տիրոջը փառաբանելու համար:

Երեկոյան ժամերգությունից հետո ներկաները միասնական աղոթք առաքեցին առ Բարձրյալը՝ մեր ժողովրդի ապաշխարության, հայոց պետականության անսասանության, հայկական բանակի պահպանության, վիրավոր զինվորների ապաքինման, գերիների վերադարձի, անհայտ զինվորների հայտնության, ինչպես նաեւ նահատակների հոգիների հանգստության համար:

Միասնական աղոթքին միացել էր նաեւ, ծագումով Կամո գյուղից, այժմ ամերիկաբնակ, Արմեն կիսասարկավագ Հարեյանը:

Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, միասնական աղոթքից հետո, եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի դահլիճում Արմեն Հարեյանը հոգեւոր զրույց ունեցավ ներկա հավատացյալների հետ՝ «Հույսի ճանապարհ առ Աստված ապաշխարությամբ եւ մաքրագործությամբ» թեմայով:

Թեման անչափ հետաքրքիր էր ունկնդիրների համար, ուստի վերջիններս բանախոսին հղեցին իրենց հուզող շատ հարցեր, որոնք առնչվում էին զրույցի թեմային: Պարոն Հարեյանը սիրով պատասխանոց բոլոր հարցերին:

Զրույց-քննարկումը բովանդակալից էր եւ շատ ուսանելի:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները