Քրիստոնէութիւնը ո՛չ գիրք է, ո՛չ ծէս է եւ ո՛չ դաւանանք.
իր էութեամբ ան կեանք է եւ
կեանքը ըմբռնելու
ու ապրելու իւրայատուկ եղանակ:

 
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 11 (275), նոյեմբեր 2022 թ.  


 

       

«ՓՈՒԹԱՍՋԻՐ ԶԱՆՁՆ ՔՈ ԸՆՏԻՐ ԿԱՑՈՒՑԱՆԵԼ
ԱՌԱՋԻ ԱՍՏՈՒԾՈՅ…»

«Զգոյշ լինիջիր անձին եւ վարդապետութեանդ եւ ի դմին յամեսջիր. զայդ եթէ
առնիցես, ե՛ւ զանձն ապրեցուսցես, ե՛ւ զայնոսիկ, որ քեզն լսիցեն»:
Ա ՏԻՄ. Դ 16

եր օրերում առավել քան անհրաժեշտ են, գիտելիքներով զինված եւ հավատքի լույսով օժտված, աստվածասեր ու հայրենասեր հայորդիք, ովքեր պիտի ճանաչեն եւ իրենց կյանքով ու գործով արժեւորեն, հայ ինքնությունը կերտած, ազգային մեր արժեքները, լուսավորյալ մտքով պատասխաններ գտնեն եւ ճանապարհներ ուղենշեն մեր ազգային կյանքի վերածաղկման ու նոր առաջընթացի համար: Բարոյական այդ արժեքները, սակայն, կկորցնեն իրենց ճշմարիտ բովանդակությունն առանց Աստծո հանդեպ հավատի:

Հավատի միջոցով Աստծո հետ ունեցած կենդանի հաղորդությամբ է զորություն գտնում մարդկային հոգին, պահպանում պատկերն ու նմանությունն իր Արարչի, որ ճշմարիտ ակունքն է ամենայն բարու եւ բարիքի: Նվիրական ու վսեմ, բայց միաժամանակ մեծ ու դժվարին պարտականություն ունենք բոլորս, բայց ի մասնավորի՝ մանկավարժներն ու ուսուցիչները՝ վառ պահելու կրթության առաջնահերթությունը եւ հագեցնելու մեր մատաղ սերնդի ունեցած ծարավն ուսման ու գիտության հանդեպ: Կրթության մշակի ստանձնած պաշտոնը կոչում է, որ պահանջում է նվիրում, ոգի ու պատասխանատվություն: Այս ըմբռնումով եւ զգացումով է մանկավարժի մատուցածն արժեք ստանում ու կենսավորվում:

Ուսուցիչն իր սաների համար դառնում է օրինակ իմացության, միաժամանակ՝ ազնվության, արդարության ու մարդկային ամեն բարձր արժանիքների: Եթե ուսուցիչն իր մեջ չունենա ուսուցչի կանթեղի լույսը, չի կարող լուսավորել: Ուսուցչությունը կոչում ու նվիրում է, նվիրվածություն է սեփական ազգի մտքին, հոգուն ու ապագային: Միանշանակ, ուսուցչի շուրթերից Աստված պետք է խոսի, որպեսզի երեխաները կրթվեն, դաստիարակվեն Աստծո պատվիրանների եւ պատգամների համաձայն, որոնց վրա եւ խարսխեն մեր ազգային կյանքը: Այդպես է, որ մենք պիտի կարողանանք ունենալ զորեղ պետություն, զորեղ ընտանիք ու հասարակություն:

Նոյեմբերի 17-ին Շիրակի թեմ այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ տնօրեն Տ. Զաքարիա ծ. վրդ. Բաղումյանը: Հայր Սուրբը նախ հյուրընկալվեց թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի կողմից: Այնուհետեւ այցելեց սոցկենտրոն, ինչպես նաեւ լուսանկարվեց կենտրոնի երեխաների հետ:

Հայր Զաքարիան, այցելության շրջանակներում, առաջնորդարանի ՔԴԿ դահլիճում հանդիպեց Շիրակի թեմի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների հետ: Հայր Սուրբն անդրադարձ կատարեց դասավանդման մակարդակին, մատնանշեց առկա թերությունները, օրվա հրատապ խնդիրները, հորդորեց ավելի հոգացավ եւ պատասխանատու վերաբերմունք դրսեւորել իրենց վստահված դասավանդմանը, ներկայացրեց Մայր Աթոռի առաջիկա ծրագրերը եւ լսեց ուսուցիչների առաջարկներն ու մտածումները:

Ուսուցիչներից ոմանք առաջ քաշեցին իրենց հուզող թեմաները, հանդես եկան առաջարկություններով: Բավականին երկար եւ ընդգրկուն հանդիպումն օգտակար էր, գործի բարելավմանը նպաստող: Հայր Սուրբը շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին իրենց աստվածօրհնյալ ու նախանձախնդի աշխատանքի համար՝ գնահատելով նաեւ Տ. Նշան քհն. Պանֆյորովի գովարժան ծառայությունը՝ իբրեւ թեմի ՔԴԿ պատասխանատու:

Այնուհետեւ ուսուցիչների անունից շնորհակալության եւ երախտիքի խոսքեր ասաց Տ. Նշան քհն. Պանֆյորովը՝ ի մասնավորի նշելով, որ պատրաստակամ է ծառայել եւ ամեն հարցով աջակցել Մայր Աթոռի ՔԴԿ-ին ու անձամբ Հայր Սուրբին՝ կիրակնօրյա դպրոցները ծաղկեցնելու գործում: Նաեւ հույս հայտնեց, որ, Աստծո օգնականությամբ ու առաջնորդությամբ, հանդիպումները լինեն հաճախակի: Աշխատանքային այս գործնական հանդիպումն ավարտվեց փոքրիկ հյուրասիրությամբ:

Այցելության վերջում ՔԴԿ տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը հանդիպեց նաեւՇիրակի թեմի Հայոց Եկեղեցու պատմության ուսուցիչների հետ

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՍԵԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները