Դժվարություններն
ու նեղությունները հաղթահարելու ամենագեղեցիկ
զենքը հույսն է:

 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 5 (269), մայիս 2022 թ.  


 

       

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

իրելի՛ շրջանավարտներ.

Վերջին զանգի, դպրոցն ավարտելու եւ նոր կյանք մտնելու ուրախ առիթով հայրական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք հղում ձեզ: Ինքներդ էլ քաջ գիտակցում եք, թե ինչ դժվարին իրավիճակում է այսօր մեր հայրենիքը եւ թե ինչպիսի ճանապարհ եք անցնելու՝ հասնելու համար ձեր իղձերի իրականացմանն ու դրանք կյանքի կոչելուն:

Նոր կյանքի հրամայականը բերում է ապագայի նոր հույսեր ու ծրագրեր եւ հավատ, որ ձեր ուսուցիչների կողմից սերմանված գիտելիքներն ու արժեքները վաղը պիտի արգասավորվեն՝ որպես բարի արդյունքներ: Այս տեսլականով են վերստին բացվում ձեր առջեւ երազանքի դռները:

Հնչեց վերջին զանգը, եւ Մենք, ավանդույթի ուժով, ձեզ մաղթում ենք ամենաառաջնայինը, որ է խաղաղությունը: Անուշտ, դպրոցական ուսումնառության տարիներն իրենց խորը կնիքն են թողել ձեզանից յուրաքանչյուրի սրտում, ինչը, որպես մի գեղեցիկ հուշ, տանելու եք ձեզ հետ: Անկախ կյանքի նոր շրջափուլի հրամցրած անակնկալներից, ձգտեք լավագույնին՝ արդյունավորելով ձեր հետագա ընթացքը:

Այսօր, երբ մեր երկիրը կանգնած է մեծ մարտահրավերների առջեւ, մեր ժողովուրդը տագնապալի օրեր է ապրում, կրթության արժեքն իմացող մեր մեծերի ոգով, ամեն ջանք պիտի ներդնեք՝ ձեր նվիրական փափագը լավագույնս իրականացնելու համար, որպեսզի ազգիս յուրաքանչյուր զավակ, իր գիտելիքներով, հայրենասեր ոգով ու ձգտումներով, դառնա ուժն ու զորությունը մեր հայրենիքի եւ մեր ապահով գալիքի կերտման:

Դեպի մեծ կյանք քայլ անելուց առաջ արժեւորեք դպրոցի եւ ուսուցիչների կողմից ձեզ տրվածը եւ գործադրեք այն՝ ի շահ մեր հայրենիքի եւ ձեր հավատի օրրանի՝ Հայոց Սուրբ Եկեղեցու, նաեւ անշեջ պահեք ձեզ փոխանցված գիտության ջահը: Համարձակ ու անսխալ քայլեք ձեր իղձերի ճանապարհով եւ հավատարիմ մնացեք ձեր երազանքներին:

Թող Ամենակարող Աստծո Սուրբ Աջը հովանի լինի ձեզ՝ պարգեւելով երկնառաք շնորհներ ու հաջողություններ:

Հայրական սիրով եւ օհնությամբ՝

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները