Դժվարություններն
ու նեղությունները հաղթահարելու ամենագեղեցիկ
զենքը հույսն է:
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 5 (269), մայիս 2022 թ.  


 

       

Լրահոսից

1 մայիսի - Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնին համահունչ ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրն Առաջնորդ Սրբազանն այցելեց, Ավստրիական թաղամասում գտնվող, Ս. Հռիփսիմե եկեղեցի, ուր Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Արսեն ավգ. քհն. Սիմոնյանը:

8 մայիսի - Կարմիր կիրակի: Ս. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Առնակ քհն. Հարությունյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

15 մայիսի - Տոն Երեւման Ս. Խաչի: Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողության՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող հանգամանալից քարոզ խոսեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

26 մայիսի - Համբարձումն Քրիստոսի: Առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում, ձեռամբ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ, հընթացս որի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

28 մայիսի - Ս. Յոթվերք մայր եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, կատարվեց գոհաբանական մաղթանք՝ ի ոգեկոչումն Հայաստանի առաջին անկախ հանրապետության հռչակման:

Նույն օրը, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի ձեռամբ, օծվեցին Բագրավանի Ս. Համբարձում մատուռն ու Խաչը:

29 մայիսի - Երկրորդ Ծաղկազարդ: Ս. Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը: Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը եղավ Ախուրյանի տարածաշրջանի Մարմաշեն համայնքում, ուր Ս. Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Փառեն քհն. Պետրոսյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները