Դժվարություններն
ու նեղությունները հաղթահարելու ամենագեղեցիկ
զենքը հույսն է:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 5 (269), մայիս 2022 թ.  


 

       

ԿԱՍԿԱԾԱՄԻՏԸ

ի եգիպտացի շատ է տխրում, քանի որ իր ջրհորը չորանում է, եւ ինքը մնում է առանց ջրի: Սակայն նա նաեւ որեւէ մեկի առջեւ չի բացում իր տան բակի դարպասները, որ իրեն ջուր բերեն, որովհետեւ մտածում է՝ կարող է մտնեն տուն եւ իր թաքցրած գանձերը գտնեն ու առգրավեն: Եգիպտացին շարունակ Աստծուց օգնություն է խնդրում, որ ջուր ունենա եւ իր ծարավը հագեցնի: Հերթական անգամ նրա դուռը թակում է հարեւանն ու ասում.

- Վերցրու այս կժով լի ջուրը, ծարավդ հագեցրու:

Եգիպտացին խոժոռվում է եւ մտածում՝ այս հարեւանն ինչո՞ւ է այդքան շատ ուզում իրեն օգնել, հավանաբար արդեն տեղյակ է, թե որտեղ են իր տան գանձերը, ուզում է դրանք գողանալ եւ պատասխանում է.

-Ես սպասում եմ, որ Աստված ինձ օգնի եւ հավատում եմ, որ կօգնի: Շնորհակալություն, ինձ ոչինչ հարկավոր չէ:

Օրեր են անցնում եւ եգիպտացին, ծարավից տոչորվելով, բողոքում է, որ Աստված իրեն չի աջակցում: Բայց այնուհետեւ խորհում է, թե Աստված արդյո՞ք կօգնի եւ զգուշությամբ բացում է դարպասը, դուրս նայում ու տեսնում իր հարեւանին, որ ասում է.

- Վերցրու այս կժով լի ջուրը, ծարավդ հագեցրու:

Եգիպտացին կրկին խոժոռվում է եւ տագնապով պատասխանում.

- Ուզում ես ինձ սպանե՞լ. թունավորված ջուր ես բերել, որպեսզի խմեմ, այնուհետեւ իմ տան գանձերն առգրավե՞ս: Ուրեմն դու ավազակ ես, այլ ոչ թե բարի հարեւան:

Հարեւանը պատասխանում է.

-Ճիշտն ասած, ես ոչինչ էլ չեմ բերել, ամեն անգամ, քո տան մոտով անցնելիս, դարպասիդ առջեւ կժով լի ջուր եմ տեսնում, պարզապես թակում եմ դարպասդ, որ իմանաս եւ այն վերցնես: Աստծո Նախախնամությունն է այն քեզ ուղարկում, որ ծարավդ հագեցնես:

Եգիպտացին մռայլվում է եւ արագ փակում դարպասը ու նստում դատարկ ջրհորի մոտ՝ մտածելով. «Հաստատ ուզում են ինձ ծուղակը գցել եւ իմ գանձերը գողանալ»:

Իսկ իրականում նա ոչ մի գանձ էլ չի ունենում, պարզապես երկու պղնձյա ապարանջան է ունենում, որոնք հենց իր այդ հարեւանն է շատ տարիներ առաջ նրան նվիրած լինում…

Սուրբ Ամբրոսիոս Օպտինացին ասում է՝ զգուշացիր կասկածամտությունից, ինչպես կրակից, որովհետեւ մարդկային ցեղի թշնամին նաեւ դրանով մարդկանց գցում է իր ցանցը եւ ամեն ինչ փորձում ներկայացնել խեղաթյուրված կերպով` սպիտակը` սեւ եւ սեւը` սպիտակ:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները