Դժվարություններն
ու նեղությունները հաղթահարելու ամենագեղեցիկ
զենքը հույսն է:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 5 (269), մայիս 2022 թ.  


 

       

ՈՒՍԱՆԵԼԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ

այիսի 25-ին Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժնում տեղի ունեցած միջոցառումն իր մեջ պարագրում էր «Գարնան զարթոնք», «Մայրություն» եւ «Հայրենիք» թեմաները:

«Գարուն» խորագրի տակ հնչեցին բնության զարթոնքին, ինչպես նաեւ, գարնանը նշվող, Սուրբ Զատկի տոնին վերաբերող կատարումներ:

Մայրությանը նվիրված բաժնում ամփոփվել էին մայրությանն ու Ավետման տոնին նվիրված ստեղծագործություններ, իսկ «Հայրենիք» խորագիրը նվիրված էր, Մայիսի 28-ին նշվող, առաջին հանրապետության օրվան:

Միջոցառումը բացվեց «Սուրբ Աստված» շարականով, որ կատարեցին բաժնի երգի խմբակի սաները: Այնուհետեւ բաժնի պատասխանատւն ողջունեց ներկա ծնողներին ու հյուրերին՝ իր խոսքում նշեով, որ Ս. Հակոբ եկեղեցու մշակութային բաժինը միշտ կարեւորում է սաների մոտ ազգաին-եկեղեցական արժեքների սերմանումը եւ կազմակերպվող բոլոր միջոցառումները համեմված են թե՛ հայրենասիրական եւ թե՛ եկեղեցական կատարումներով:

Իրենց գողտրիկ ելույթներով հանդես եկան երգի, պարի, օտար լեզուների եւ նախադպրոցական խմբակների սաները: Գեղեցիկ համարները հաջորդում էին միմյանց՝ խինդ եւ ուրախություն պարգեւելով ներկաներին: Ամենահուզիչը 3-5 տարեկան փոքրիկների բեմելն էր: Նրանք հանդիսատեսի դատին ներկայացրին «Պապն ու շաղգամը» հեքիաթը:

Ս. Հակոբ եկեղեցու մշակութային բաժնի պատասխանատուներն անակնկալ էին պատրաստել հանդիսությանը ներկա մայրիկներին: Սովորաբար նմանատիպ միջոցառումների ժամանակ մայրիկներն են ուսուցիչներին ծաղիկներ նվիրում երեխաների ձեռքով, իսկ այս անգամ երեխաներն իրենց մայրիկներին հրամցրին ծաղիկներ՝ տրամադրված ուսուցիչների կողմից:

Նայելով հանդիսության մասնակից սաների լուսավոր, փայլուն, կյանքով լեցուն աչուկներին ու ժպտացող դեմքերին՝ հասկանում ես, թե Արարիչ Աստված որքա՜ն սեր է դրել այս փոքրիկների սրտում եւ որքա՜ն պարտավորված պիտի զգանք մեծերս, որպեսզի ոչինչ չխաթարի մեր երեխաների անհոգ ու երջանիկ մանկությունը:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները