Մեր նահատակները յարուցեալ կեանքի նոր աղբերացումներ եղան մեր հայութեան կեանքի անդաստանին մէջ, աղբերացումներ՝ Մեծ Խաչեալին եւ Մեծ Յարուցեալին, Ամենազօր Փրկչին սկզբնաբուխ ակունքէն:
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 4 (268), ապրիլ 2022 թ.  


 

       

Լրահոսից

2 ապրիլի - Տօն է Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտին ի վիրապ: Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ձեռամբ Տ. Փավստոս քհն. Սարգսյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

3 ապրիլի - Գալստյան կիրակի: Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

7 ապրիլի - Տոն ավետման Ս. Աստվածածնի: Ս. Յոթվերք եկեղեցում, տոնի ուրախ առիթով, Սուրբ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը եւ «Հայր մեր»-ից առաջ ոգեշունչ քարոզ խոսեց:

10 ապրիլի - Ծաղկազարդ: Ս. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Ծաղկազարդի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Երեկոյան ժամերգության ընթացքում, հանդիսապետությամբ Առաջնորդ Սրբազանի, կատարվեց «Դռնբացեք»-ի խորհրդավոր արարողությունը:

14 ապրիլի - Ավագ հինգշաբթի: Հիշատակ մեր Տիրոջ Վերջին ընթրիքի: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, Տեր Հայրն ընթերցեց Ս. Բարսեղի ճառը Ս. Հաղորդության մասին:

16 ապրիլի - Ճրագալույց Ս. Զատկի: Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

17 ապրիլի - Հարություն Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի: Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց զատկական Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Առաջնորդ Սրբազանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Սրբազան Հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Հարության պատգամը:

18 ապրիլի - Հիշատակ մեռելոց: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը:

24 ապրիլի - 107-րդ տարելից Մեծ եղեռնի: Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց ոգեկոչման Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները