Մեր նահատակները յարուցեալ կեանքի նոր աղբերացումներ եղան մեր հայութեան կեանքի անդաստանին մէջ, աղբերացումներ՝ Մեծ Խաչեալին եւ Մեծ Յարուցեալին, Ամենազօր Փրկչին սկզբնաբուխ ակունքէն:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 4 (268), ապրիլ 2022 թ.  


 

       

ՄԻՇՏ ՔԵԶ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԱՅՆ, ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՍ

իայնակ ծերունին տեղափոխվեց ապրելու իր որդու, հարսի ու չորսամյա թոռան հետ: Նրա ձեռքերը դողում էին, աչքերը վատ էին տեսնում, քայլվածքը սահուն չէր: Ընտանիքը միասին էր ուտում մի սեղանի շուրջ, բայց պապիկի ծեր, դողացող ձեռքերն ու թույլ տեսողությունը բարդացնում էին այդ գործընթացը: Գդալի միջից թափվում էր ճաշը, երբ նա իր դողացող ձեռքերում էր սեղմում բաժակը, ողջ կաթը թափվում էր սփռոցին:

Հարսն ու որդին ավելի ու ավելի շատ էին նյարդայնանում դրանից:

- Մենք պետք է ինչ-որ բան ձեռնարկենք,- ասաց որդին:

- Բավական է, էլ չեմ դիմանում նրա աղմկոտ, չփչփոցով ուտելուն, թափվող կաթին ու հատակով մեկ տարածված կերակուրների մնացորդներին,- երկրորդեց հարսը:

Հարսն ու որդին որոշեցին սենյակի անկյունում մի փոքրիկ սեղան դնել: Այնտեղ պապիկն սկսեց ուտել միայնության մեջ այն դեպքում, երբ ընտանիքի մյուս անդամները վայելում էին ճաշը: Երբ պապիկը երկու անգամ կոտրեց ափսեները, նրան սկսեցին ճաշը փայտե թասերով մատուցել: Երբ ընտանիքի անդամներից որեւէ մեկը հայացք էր նետում դեպի պապիկը, տեսնում էր, որ երբեմն նրա աչքերում արցունքներ էին հայտնվում, քանի որ նա բոլորովին միայնակ էր: Այդ ժամանակից ի վեր միակ բառերը, որոնք նա լսում էր իր հասցեին, սուր նկատողություններն էին, երբ նա գցում էր պատառաքաղը կամ թափում կերակուրը:

Չորս տարեկան տղան լուռ հետեւում էր այս ամենին: Մի անգամ երեկոյան՝ ընթրիքից առաջ, հայրը նկատեց, որ որդին հատակին խաղում է փայտյա տաշեղով: Նա քնքշորեն հարցրեց որդուն.

- Ինչո՞վ ես զբաղված, որդիս:

Որդին պատասխանեց.

- Ես քեզ ու մայրիկի համար փոքրիկ թասեր եմ պատրաստում, որոնցով դուք կուտեք, երբ ես մեծանամ: Այս ասելով՝ որդին ժպտաց ու շարունակեց աշխատել:

Փոքրիկի խոսքերն այնպես ապշեցրին նրա ծնողներին, որ վերջիններս կորցրին խոսելու ունակությունը: Ապա նրանց աչքերից արցունքներ հոսեցին: Թեպետ ոչ մի բառ երկուսն էլ չարտաբերեցին, սակայն արդեն գիտեին, թե ինչ պետք է անեն:

Այդ երեկո տղան մոտեցավ ծեր հորը, բռնեց նրա ձեռքն ու նրբորեն նրան վերադարձրեց ընտանեկան ընդհանուր սեղանի մոտ: Իր կյանքի մնացած բոլոր օրերին ծերունին ճաշում էր ընտանիքի հետ: Եվ, չգիտես ինչու, ո՛չ ամուսինը, ո՛չ կինն այլեւս չէին անհանգստանում, երբ ընկնում էր պապիկի պատառաքաղը, թափվում նրա բաժակի կաթը կամ կեղտոտվում էր սփռոցը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները