Մեր նահատակները յարուցեալ կեանքի նոր աղբերացումներ եղան մեր հայութեան կեանքի անդաստանին մէջ, աղբերացումներ՝ Մեծ Խաչեալին եւ Մեծ Յարուցեալին, Ամենազօր Փրկչին սկզբնաբուխ ակունքէն:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 4 (268), ապրիլ 2022 թ.  


 

       

«ԴՈՒ ՄԱՐԳԱՐԻՏ ԱՆԳԻՆ ԵՍ, ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ՄԵՂԱՅ ՔԵԶ»
ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

«Անկանիմք առաջի քո, Սուրբ Աստուածածին, եւ աղաչեմք զանարատ Կույսդ՝
բարեխօսեա վասն անձանց մերոց եւ աղաչեա զՄիածին Որդիդ փրկել զմեզ ի
փորձութիւնէ եւ յամենայն վտանգից մերոց»:
ՇԱՐԱԿՆՈՑ

պրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ավետման տոնը՝ ի հիշատակ Գաբրիել հրեշտակապետի կողմից Կույս Մարիամին տրված այն ավետիսի, թե, Սուրբ Հոգու զորությամբ, Աստծո Որդին իրենով պիտի մարդեղանա:

Գաբրիել հրեշտակի եւ Եղիսաբեթի կողմից Սուրբ Կույսին ուղղված «օրհնեալ ես դու կանանց մէջ» խոսքը նշանակում է, որ եթե Սուրբ Մարիամին համեմատելու լինենք աշխարհի բոլոր կանանց հետ, նա կլինի միակ օրհնյալը, որովհետեւ նրանցից ոչ ոք չընդունեց այնպիսի փառք, ինչպիսին ընդունեց նա՝ Աստծո մարդացմամբ: Անշուշտ, Աստված Մարիամին ընտրեց աշխարհի բոլոր կանանց միջից այն հատկությունների համար, որոնք մյուսներից եւ ոչ ոք չուներ: Աստվածամայրը մեկուսացված կամ զատված չէ մարդկությունից, այլ առավել բարձրացվում է նոր աստիճանի՝ որպես մեղավոր մարդկության ընծան Աստծուն ամբողջական սիրով, համաձայնությամբ, հնազանդ խոնարհումով:

Ուստի «որքան զարեգակն պայծառագոյն Մարիամ, մի դադարիր բարեխօսել վասն մեր, Քրիստոսի Մայր Աստուծոյ մերոյ»: Կասկած անգամ չի կարող լինել, որ ամբողջ տիեզերքի Արարիչն ի զորու էր ցանկացած կերպով իջնել երկիր, բայց իջավ՝ կնոջից ծնվելու ճանապարհով այն դեպքում, երբ ժամանակների մեջ երկրագունդը տեսել էր միլիոնավոր մայրերի: Ուրեմն՝ Աստված մայր պիտի ունենար, եւ այդ մայրը պիտի կոչվեր Աստվածածին, ինչը գերաշխարհիկ կոչում է: Ինչպես Քրիստոս Ինքն Արարիչ է, օրհնյալ Աստված, հավիտենական Հոր Որդին, Հորը հավիտենակից, ուստի Քրիստոս Աստծուն մարդեղորեն ծնելու պատիվն ու շնորհն ստացած մայրն էլ, բնականաբար, բոլորիս մայրն է:

Արդ, աղաչենք մայրերի մորը, որ գրկում կրում է աշխարհի Փրկչին, հիշեցնենք նրան խաչի մոտ թափած արցունքները՝ որպես բարեխուսություն բազմամեղներիս համար: Ապրենք Բարձրյալից շնորհված կյանքը՝ պսակելով այն աստվածահաճ գործերով, որպեսզի իմաստավորվի եւ բարի հունդ դառնա յուրաքանչյուրիս հոգում, առաջնորդող լինի մայրերին՝ քայլել հեզության ու որդեսիրության ճանապարհով, որով քայլեց ինքը դեպ Միածինը:

ԱՎԵՏՄԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Ապրիլի 7-ին՝ Ավետման տոնի ուրախ առիթով, գիշերային ու առավոտյան ժամերգություններից հետո, առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, ապրիլի 7-ը հռչակվել է մայրության օրհնության օր: Տոնը նշվում է նաեւ պետականորեն՝ որպես մայրության եւ գեղեցկության օր: Հավարտ սրբազան արարողակարգի կատարվեց, մայրության բերկրանքին սպասող, կանանց օրհնության հատուկ կարգ:

Օրհնության կարգ կատարվեց նաեւ Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները