Մեր նահատակները յարուցեալ կեանքի նոր աղբերացումներ եղան մեր հայութեան կեանքի անդաստանին մէջ, աղբերացումներ՝ Մեծ Խաչեալին եւ Մեծ Յարուցեալին, Ամենազօր Փրկչին սկզբնաբուխ ակունքէն:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 4 (268), ապրիլ 2022 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆՆ ԱԶԱՏԱՆԻ ՍՈՒՐԲ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ (Ս. ՍՏԵՓԱՆՈՍ) ԵԿԵՂԵՑՈՒՄ

պրիլի 17-ին Ազատանի Սուրբ Հարություն (Սուրբ Ստեփանոս) եկեղեցում կրկնակի տոն էր, քանի որ Տիրոջ հրաշափառ Հարությունը նաեւ եկեղեցու անվանակոչության օրն է:

Զատկական Սուրբ Պատարագին ներկա էին մեծաթիվ հավատավոր ազատանցիներ: Օրվա պատարագիչն էր Ազատանի հովվության հոգեւոր հովիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանը: Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Տեր Հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատկական պատգամը:

Սուրբ եւ անմահ Պատարագին հավատավոր ժողովուրդը հաղորդակից դարձավ մեր Տիրոջ Հարության ավետիսին եւ նորոգվեց Հարության լույսով:

Հավարտ Ս. Պատարագի տարվույս խաչքավոր Գոռ Դավթյանի եւ նրա ընտանիքի կողմից տրվեց զատկական հյուրասիրություն: Կարմիր հավկիթներով զարդարված զատկական սեղանն է՛լ ավելի տոնական էր դարձրել եկեղեցու բակը: Ավանդական հավկթախաղից եւ ճաշակումից հետո բարձր տրամադրությունն ամբողջացավ ազգային երգ ու պարով: «Հրայրք» (պարուսույց՝ Դավիթ Հարոյան) ավանդական պարի խմբի պարուսուցումներով եւ միասնական պարերով տոնական օրը դարձավ անմոռանալի:

Ներկաները պարեցին ազգային, ծիսական եւ վերջում ռազմական պարեր, որոնցով հիշեցին ու իրենց խոնարհումը դրսեւորեցին մեր նահատակների հիշատակին, նաեւ մեկ անգամ եւս հարության հավատքով փաստեցին, որ պետք է զորանանք, նրանց նահատակության սխրանքին արժանի, ազգային ու հոգեւոր կենսակերպով:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները