Մեր նահատակները յարուցեալ կեանքի նոր աղբերացումներ եղան մեր հայութեան կեանքի անդաստանին մէջ, աղբերացումներ՝ Մեծ Խաչեալին եւ Մեծ Յարուցեալին, Ամենազօր Փրկչին սկզբնաբուխ ակունքէն:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 4 (268), ապրիլ 2022 թ.  


 

       

«ՃՆՇՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ԸՆԿՃՎԱԾ, ԿԱՐՈՏՅԱԼ,
ԲԱՅՑ ՈՉ ՀՈՒՍԱՀԱՏ, ՀԱԼԱԾՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ԼՔՎԱԾ...»
ՈԳԵԿՈՉՎԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԸ

«Մեծ է մեր վիշտը, խորունկ՝ մեր հուզումը նաեւ նրա համար, որ եվրոպական
պետությունները ողբալիորեն ուխտադրուժ գտնվեցին մեր ազգի, մեր դատի
հանդեպ եւ թույլ տվեցին, որ քաղաքակիրթ մարդկության հնագույն եւ թանկագին
մեկ մասնիկը կազմող, Արեւելքում քրիստոնյա աշխարհի դարավոր առաջապահը
հանդիսացող, մեր բարի, մեր շինարար, մեր աշխատավոր եւ խաղաղասեր
ժողովուրդը ենթարկվի անլուր մարտիրոսագրության»:

ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ

այոց պատմության մեջ սեւ տառերով նշվեց 1915 թվականը՝ որպես սեւ խարան դաջվելով մարդկության պատմության էջերում…: Օրացույցն ապրիլի 24-ին հայ ժողովրդի ամենատխուր հանգրվաններից մեկն է ազդարարում, Հայկազյան տոհմի հազարամյա գոյության ամենամութ օրը: Հայոց ցեղասպանությունն իրագործվեց եկվոր (ոչ տեղաբնիկ) թուրքերի կողմից, ինչի հետեւանքով հայ ժողովուրդն ունեցավ ոչ միայն մարդկային վիթխարի կորուստներ, այլեւ կորցրեց հայրենիքի մեծագույն մասը՝ Արեւմտյան Հայաստանը:

Ասում են՝ ժամանակը բուժում է վերքերը: Ճիշտ է, ամենացավոտ կորուստներն անգամ սպիանում են տարիների հետ, բայց կան վերքեր, որ ժամանակը պարզապես անզոր է բուժել: Հարյուր յոթը տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը հայ ժողովրդի սրտում բացված նմանատիպ վերք է, որ ժառանգել ենք արյան կանչով: Այն անժխտելիորեն մեր ինքնության մի մասն է կազմում: Ամեն տարի, ցավ ի սիրտ, մենք ոգեկոչում ենք Սուրբ Նահատակների հիշատակը, եւ, մեր հոգիներում խորհրդավոր լռություն անթեղած, քայլում առաջ՝ դեպի Հերհերի բարձունքը: Սուրբ Նահատակների հավատի օրինակն օգնում է մեզ վերարժեւորել մեր ինքնությունը նոր լույսի ներքո եւ ուսուցանում, որ հայ ժողովրդի համար ամենամեծ արժեքն ազատությունն է…:

ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

24 ապրիլի: Հայոց եկեղեցիների Սուրբ Խորաններից, Սրբազան Պատարագի արարողությամբ, աշխահասփյուռ ազգը հայոց աղոթք բարձրացրեց առ Ամենաբարին եւ խոնարհվեց, Մեծ եղեռնի նահատակների հիշատակը հավերժացնող, խաչքար-հուշարձանների առջեւ:

Առաջնորդանիստ Ս. Յոթվերքում եւս մատուցվեց Սրբոց Նահատակաց հիշատակի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը:

Սրբազան արարողակարգին ներկա էին Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, մարզային, քաղաքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, մեծաթիվ զինվորականներ ու հավատավոր գյումրեցիներ:

ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՊՈՒՐԱԿՈՒՄ

Սուրբ Պատարագից հետո՝ գլխավորությամբ Թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ հոգեւորականաց դասի, ներկաներն ուղղվեցին Բագրատունյաց պուրակ, ուր «Վերածնունդ» խաչքար-հուշակոթողի (հեղինակ՝ քանդակագործ ֆրեդ Սողոյան) մոտ ծաղիկներ խոնարհեցին:

Յուրաքանչյուր հայորդի եկել էր կրկին անգամ խոնարհվելու նահատակաց հիշատակի առջեւ, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցելու:

Ի ԴԵՊ

Ներկաների թվում էին Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորած մարզային իշխանության ներկայացուցիչները, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, մարզի համայնքների, ուժային կառույցների ղեկավարները, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, զինվորականներ, պետական այլ այրեր:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները