Պահեցողությունը
մեզ պետք է օգնի գտնել Աստծո խաղաղությունը, Աստծո խնդությունը, որից զուրկ ենք... Այս փնտրտուքը պետք է ունենանք Մեծի
պահոց շրջանին:

 
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 3 (267), մարտ 2022 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԻԹՈՎ

այր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Կանանց տոնի առիթով, շնորհավորում եւ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում տիկնանց եւ օրիորդաց:

Այսօր վերստին առիթն ունենք անդրադառնալու կանանց ներդրումին ու բարի ավանդին ընտանիքներում, մեր ազգային, եկեղեցական եւ պետական ու հասարակական կյանքում, գնահատելու նրանց ձեռքբերումները կրթության, գիտության, առողջապահության եւ բազում այլ կարեւոր բնագավառներում:

Մեր երկիրն այսօր դժվարություններ է կրում, դեռ հաղ թահարված չեն պատերազմի ծանր հետեւանքները եւ շատ հոգսեր ծանրացած են կանանց ուսերին, ովքեր համբերությամբ, նախանձախնդրությամբ եւ արիությամբ հանձնառու են իրենց առաքելությանը:

Սիրելի՛ մայրեր, քույրեր եւ դուստրեր, աղոթք ենք բարձրացնում ամենքիդ համար՝ հայցելով, որ Տերը, Իր օրհնության ու շնորհների ներքո, քաջառողջ պահպանի ձեզ եւ հավատով ու սիրով լեցուն, որպեսզի նույն նվիրումով ծառայեք ձեր ընտանիքների ապահովությանն ու երջանկությանը եւ մեր հայրենիքի ու ժողովրդի առաջընթացին: Ձեր ջանքերով է նաեւ, որ պիտի հաղթահարվեն առկա նեղությունները եւ զորանա հույսը ապագայի հանդեպ, հասակ առնի ջերմ հավատքով, ազգասեր ու հայրենասեր ոգով սերունդ՝ անխախտ պահելու մեր ժողովրդի վերելքի ուղին:

Թող Բարձրյալի շնորհով ձեր կյանքի եւ համայն մեր ժողովրդի ուղեկիցները լինեն խաղաղությունն ու բարօրությունը: Ապրե՛ք առ Աստված ապավինությամբ եւ աղոթքը՝ մշտահունչ ձեր շուրթերին. «Յիշի՛ր մեզ, Տէ՛ր, ի հաճութիւն քո ժողովրդի, եւ այցելի՛ր մեզ քո շնորհելիք փրկութեամբ» (Սաղմ. 105. 4):

Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը, շնորհներն ու օրհնությունը լինեն մեզ հետ եւ բոլորի, այսօր եւ միշտ. ամեն:

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները