Պահեցողությունը
մեզ պետք է օգնի
գտնել Աստծո խաղաղությունը,
Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց շրջանին:
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 3 (267), մարտ 2022 թ.  


 

       

Լրահոսից

6 մարտի - Արտաքսման կիրակի: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը եղավ Սուրբ Նշան եկեղեցում, ուր Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Նշան քհն. Պանֆյորովը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց Տ. Եզնիկ քհն. Գալստյանը:

13 մարտի - Անառակի կիրակի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ ոգեշինիչ քարոզ խոսեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

20 մարտի - Տնտեսի կիրակի: Սուրբ Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը եւ սրբազան արարողակարգի ընթացում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

27 մարտի - Դատավորի կիրակի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը: Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր Մեր»-ից առաջ, օրվան պատշաճող ոգեշունչ քարոզ խոսեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները