Պահեցողությունը
մեզ պետք է օգնի
գտնել Աստծո խաղաղությունը,
Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց
շրջանին:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 3 (267), մարտ 2022 թ.  


 

       

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

րհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, մեկ հատորով եւ արեւմտահայերենից արեւելահայերեն փոխադրությամբ, լույս է ընծայել Շորհք արքեպիսկոպոս Գալուստյանի երեք առանձին մենագրությունները («Աստվածաշնչյան Սրբեր», «Համաքրիստոնեական Սրբեր» եւ «Հայազգի Սրբեր») հետեւյալ ընդհանուր վերնագրի ներքո՝ «Սրբերգ Աստվածաշնչյան, համաքրիստոնեական, հայազգի»:

Գրքում ի մի են բերված համաքրիստոնեական նշանակություն ունեցող հայ եւ օտարազգի սրբերի վարքերը, սրբադասման հանգամանքները եւ նրանց հոգեւոր սխրանքները: Հեղինակի կողմից առանձին ներկայացված են նաեւ տոնելի սրբերի հիշատակության օրերը եւ տոնացույցային այլ մանրամասներ, իսկ վերջում ներկայացված է Հայոց Եկեղեցու Տոնացույց անցած սրբերի այբբենական բառարան:

Աշխատությունն իր բնույթով գիտահանրամատչելի է, իսկ վերոնշյալ երեք գրքերի ողջ նյութը մեկ հատորում ամփոփելն այն դարձնում է համաքրիստոնեական սրբերի մասին հանրագիտարանային հատոր:

Արեւելահայերեն փոխադրությունը կատարել է Լիլիթ Հակոբյանը:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները