Պահեցողությունը
մեզ պետք է օգնի
գտնել Աստծո խաղաղությունը,
Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց
շրջանին:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 3 (267), մարտ 2022 թ.  


 

       

ԾԵՐ ՎԱՆԱԿԱՆԻ ԱՂՈԹՔԸ

ի ծեր վանական ճգնության տասը տարվա ընթացքում Աստծուն աղոթում էր, որպեսզի իմանա, թե երկրի վրա ինչո՞ւ են ոմանք հարուստ ծնվում, իսկ ոմանք՝ աղքատ: Հատկապես նրան հետաքրքրում էր այն փաստը, թե ինչու են հաճախ տաղանդով օժտված մարդիկ աղքատ, իսկ հարուստները, որ առանձնապես ոչնչով աչքի չեն ընկնում որպես անհատականություն, ուղղակի հաջողակ ընտանիքում են ծնվում: Ինչո՞ւ է այդպիսի անարդարաթյուն տեղի ունենում:

Եվ ահա Աստված ողորմաց եւ Իր հրեշտակին ուղարկեց նրա մոտ: Հրեշտակն ասաց.

- Ոչինչ չեմ բացատրի քեզ: Ուղղակի աչքերդ փակիր:

Վանականը փակեց աչքերն ու երբ բացեց, հայտնվեց մի ծառի փչակում: Հրեշտակը շարունակեց.

- Այստեղ երեք օր կմնաս: Հետեւիր այն ամենին, ինչ կկատարվի:

Եվ վանականն սկսեց հետեւել:

Առաջին օրը մի ձիավոր սլացավ՝ սեւաթույր ձիուն հեծած, շողացող զրահներով: Ծառի մոտով անցնելիս՝ թամբին կապված պարկը պատահաբար արձակվեց ու վայր ընկավ: Հաջորդ օրը մի գյուղացի եկավ, նստեց ծառի տակ, արձակեց ուտելիքի կապոցը, որպեսզի ճաշի, բայց հանկարծ նկատեց պարկը: Ապա տեսավ, որ պարկի մեջ ոսկի է, շատ ուրախացավ եւ, ուտելիքը ծառի տակ թողնելով, վերցրեց պարկն ու վազելով հեռացավ: Երրորդ օրը մի աղքատ թափառական էր անցնում, տեսավ ուտելիքն ու ագահությամբ վրա պրծավ դրան: Չէր հասցրել ճաշն ավարտել, երբ ձիավորը վերադարձավ ու սկսեց իր փողերը պահանջել: Տանջեց նրան, իսկ հետո, հասկանալով, որ անօգուտ է, սպանեց: Այստեղ վանականը չդիմացավ ու սկսեց զայրույթից բղավել.

- Դու խոստացար հարցերիս պատասխանը տալ, բայց ես անարդարության եւս մեկ տեսարանի ականատես եղա:

- Սպասիր,- պատասխանեց հրեշտակը,- հիմա կբացատրեմ տեսածիդ իմաստը: Այն ձիավորը հարուստ էր, անցնում էր իր կալվածքներով եւ տուրք հավաքում: Նա, այդ կորցրած պարկի նման, դեռ շատ պարկեր ուներ: Ուղղակի ագահությունը թույլ չէր տալիս կանգ առնել: Ոսկուց բացի ուրիշ արժեքավոր բան չուներ:

Այն գյուղացին սնանկացել եւ իր ողջ ունեցվածքը գրավի տակ էր դրել: Երեկ գումարը վճարելու վերջին օրն էր եւ եթե այդ պարկը չգտներ, ապա ամեն ինչ կկորցներ ու բանտ կընկներ: Բայց նա ամբողջ պարտքը վճարեց գտած ոսկով ու փրկեց իրեն ու իր ընտանիքը:

Այն աղքատ թափառականը, երիտասարդ տարիքում, հարբած ժամանակ մարդ էր սպանել: Դրանից հետո ողջ կյանքը տանջվել էր, ունեցվածքն ամբողջությամբ աղքատներին բաժանել եւ աղաչել էր Աստծուն, որ իրեն տանջալից մահ տա՝ մեղքը քավելու համար: Երեկ նրա ցանկությունը կատարվեց եւ այժմ ոչ միայն իր մեղքն է քավել, այլեւ դարձել է սուրբ նահատակ: Իսկ նրան սպանած ձիավորին կսկսեն մղձավանջները տանջել: Նա կզղջա գործածի համար ու կսկսի աղքատներին օգնել: Ահա եւ քեզ տարիներ շարունակ հուզուղ հարցի պատասխանը,- ասաց հրեշտակն ու երկինք սլացավ:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները