Պահեցողությունը
մեզ պետք է օգնի
գտնել Աստծո խաղաղությունը,
Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց
շրջանին:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 3 (267), մարտ 2022 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ «ԽԱՉՄԵՐՈՒԿ»-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր:

Այս տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որոնք մեզ համար նվիրական ավանդույթի են վերածվել: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդները դիմում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղաբլիթ են ուտում, որի հետ են կապում իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Օրվա հիշատակելի սովորույթներից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի՝ Սուրբը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի, մաքրություն, անաղարտություն խորհրդանշող, իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը:

Երիտասարդները տոնի առիթով միմյանց բացիկներ ու քաղցրավենիք են նվիրում, իսկ զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ եւ անմահ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Փետրվարի 11-ին «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի սաները նույնպես նշեցին տոնը կամավորների հետ: Վերջիններիս նախաձեռնությամբ պատրաստվեցին աղաբլիթներ եւ հաջորդ օրը, դեռահասների ցերեկային խնամքի կենտրոնի սաների հետ, այցելեցին Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցի, ուր Տեր Փավստոսը, երեկոյան ժամերգությունից առաջ, մեկնեց տոնի խորհուրդը:

Ժամերգությունից հետո ներկա երիտասարդներն ստացան Տեր Հոր օրհնությունը: Այնուհետեւ սաներն աղաբլիթները, տոնին առնչվող քառատողերի հետ, բաժանեցին երիտասարդներին:

ԱՐԱՔՍԻ ՍԱՐԳՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները