ՀԵՏԱՔՐՔԻՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
աչմերուկ»
կրթական խորհրդատվական կենտրոնի հերթական նախաձեռնությունը դարձյալ
հետաքրքիր էր եւ անչափ ուսանելի:
Կենտրոնի
ցերեկային խնամքի, ինչպես նաեւ «Հեքիաթ» նախակրթարանի սաները մարտի
22-ին ներկա գտնվեցին, Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում կայացած,
«Արեւային ընտանիք» անիմացիոն մուլտֆիլմի պրեմիերային, որն անչափ
սիրվեց հանդիսատեսի կողմից:
Անիմացիոն այս մուլտֆիլմը հետապնդում է ուսուցողական նպատակ, ինչն
ստեղծողների ամենամեծ ցանկությունն է ու շեշտադրումը: Այն երեխաների
մոտ ձեւավորում է պատասխանատվության զգացողություն եւ սեր դեպի բնությունը,
սովորեցնում քաղաքավարության ու երթեւեկության կանոններ, առաջացնում
հետաքրքրություն գիտության ու պատմության հանդեպ:
Մուլտֆիլմը դիտելուց հետո երեխաների հետ քննարկեցինք մուլտֆիլմում
տեսած եւ լսած պատմությունները: Փոքրիկ հանդիսատեսները տպավորված
էին ու անչափ հետաքրքրված առաջադրված հարցերով:
ԱՐԱՔՍԻ ՍԱՐԳՍՅԱՆ
>>>
|
|