Պահեցողությունը
մեզ պետք է օգնի
գտնել Աստծո խաղաղությունը,
Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց
շրջանին:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 3 (267), մարտ 2022 թ.  


 

       

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԵՏ

աչմերուկ» կրթական-խորհրդատվական կենտրոն հիմնադրամը պարբերաբար կազմակերպում է դասընթացներ ու հետաքրքիր հանդիպումներ կենտրոնի սաների համար: Այս անգամ՝ փետրվարի 8-ին, հանդիպումը սոցիալական աշխատող Մելանյա Ռաֆայելյանի հետ էր:

Նա դեռահասների ցերեկային խնամքի սաների հետ անցկացրեց «Զգացմունքների ուրվանկար» վարժանքը, որի նպատակն էր օգնել մասնակիցներին, ֆիզիկական եւ հոգեկան մակարդակներում, տարբերակել ու ճանաչել իրենց զգացմունքերի արտահայտման ձեւերը:

Վարժության ընթացքում յուրաքանչյուր երեխա թղթի մի կողմում նկարեց դրական, իսկ մյուս կողմում բացասական հույզերը: Նկարները փակցրեցին ցուցատախտակին եւ ամեն անգամ խումբ մտնելիս նրանք շրջում են նկարի այն կողմը, որը արտահայտում է տվյալ պահի իրենց տրամադրությունը: Այն օգնելու է մեր մասնագետին ճիշտ հասկանալ երեխայի հույզերը:

ԱՐԱՔՍԻ ՍԱՐԳՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները