Պահեցողությունը
մեզ պետք է օգնի
գտնել Աստծո խաղաղությունը,
Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց
շրջանին:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 3 (267), մարտ 2022 թ.  


 

       

ՄԻՋԻՆՔՆ ԱԶԱՏԱՆԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
(ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ) ԵԿԵՂԵՑՈՒՄ

նիրավ տնտեսի կիրակիից հետո, Մեծ պահքի 24-րդ օրը (այս տարի՝ մարտի 23-ին) կոչվում է Միջինք: Դա նշանակում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին:

Ըստ Մաղաքիա արքեպս. Օրմանյանի՝ Միջինք անունը տրվում է Մեծ պահքը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի:

ԸՍՏ ՍՈՎՈՐՈՒՅԹԻ

Մեծ պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար հայոց կենցաղում ընդունված էր Միջինքի ծեսը: Այդ օրը տանտիրուհիները պատրաստում էին Միջինքի բաղարջ, որի մեջ պարտադիր դրվում էր որեւէ նշան: Միջինքը, ամանորյա տարեհացի նման, պետք է ապահովեր օջախի, ընտանիքի անդամների բարեկեցությունը, անասունների, հողի եւ հիմնական տնտեսական զբաղմունքների ապագա հաջողությունը:

Հետաքրքրական է Միջինքը կտրելու ծեսը. երեկոյան տան ավագը բաղարջ հացը դնում էր տան ամենափոքր անդամի մեջքին եւ կտրում: Դրանից հավասար բաժին էին հանում ինչպես տան բոլոր անդամներին, այնպես էլ ընտանի կենդանիներին ու հողին: Ում բաժնից որ նշանը դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր համարվում:

Հին Ջուղայում հավատում էին, որ եթե բաղարջը կտրելու ժամանակ նշանը դիպչեր դանակին, ընտանիքի ապրուստի աղբյուրը հողն էր լինելու: Դանակը նույնացվում էր գութանի խոփի հետ: Այժմ, տարածված պատկերացման համաձայն, նման պարագայում հաջողությունը վերագրվում է ընտանիքի բոլոր անդամներին:

ԼՈՒԾՈ՞ՒՄ ԵՆ ՊԱՀՔԸ ՄԻՋԻՆՔԻՆ

Միջինքի օրը պահքը չի լուծվում, այլ պահվում է նույն խստությամբ: Կարելի է Միջինքին, ազգային սովորույթը հարգելով, պասուց գաթա թխել եւ ճաշակել՝ առանց գուշակության միտումների:

ՀԱՎԱՐՏ ԵՐԵԿՈՅԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅԱՆ

Թեպետ Միջինքը ծիսական հատուկ տոնակատարություն չունի, սակայն ամեն տարի Ազատանի Սուրբ Հարություն (Սուրբ Ստեփանոս) եկեղեցու թե՛ երիտասարդները եւ թե՛ մեծերն սպասում են մեծ ոգեւորությամբ: Օրը եւս մեկ անգամ հնարավորություն է ընձեռում հավատացյալներիս ի մի գալ եւ միասին պատրաստել օրվա գլխավոր «ուտելիքը»՝ բաղարջը կամ պահոց գաթան: Բարձր տրամադրությամբ, ազգային երգեր երգելով ենք պատրաստում Միջինքի գաթան՝ մեջը դնելով փոքրիկ խաչ:

Մարտի 23-ին՝ հավարտ երեկոյան ժամերգության, կտրեցինք գաթան: Ըստ ժողովրդական ավանդության՝ ում բաժին ընկավ խաչի նշանը, նրա համար էլ այս տարին օրհնաբեր կլինի:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները