Պահեցողությունը
մեզ պետք է օգնի
գտնել Աստծո խաղաղությունը,
Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց
շրջանին:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 3 (267), մարտ 2022 թ.  


 

       

ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՄԲ

ետաքրքիր ու հագեցած է անցնում «Խաչմերուկ» կրթական-խորհրդատվական կենտրոն հիմնադրամի աշխատողների նախաձեռնությամբ անցկացվող յուրաքանչյուր միջոցառում:

Մարտի 11-ին սոցիալական աշխատող Հռիփսիմե Պալյանը եւ «Ցերեկային խնամքի կենտրոն»-ի սաները, հերթական հանդիպման ժամանակ, քննարկեցին մարդկային դրական հատկանիշները բնութագրող թեման՝ առանձնակի ուշադրության առարկա դարձնելով բարությունը: Մասնակիցներին հուզում էին հետեւյալ հարցադրումները՝ ի՞նչ է բարությունը, բարության ինչպիսի՞ դրսեւորումների են ականատես եղել, ի՞նչ են իրենցից ներկայացնում լավ եւ վատ արարքները:

Հանդիպման նպատակն էր երեխաներին ուսուցանել բարոյական արժեքների դրսեւորուման, միմյանց հանդեպ լավ վերաբերմունքի, փոխզիջման, օգնության ձեռք մեկնելու, ներելու, ինչպես նաեւ փոխընկալման օրինաչափությունները:

Երեխաներին ներկայացվեց երեք փոքրիկ կարճամետրաժ մուլտֆիլմ բարության մասին: Մուլտֆիլմերը դիտելուց անմիջապես հետո մասնակիցները հանդես եկան ինքնուրույն վերլուծությամբ՝ ներկայացնելով հերոսների արարքները:

Վերջում մասնագետը երեխաներին հանձնարարեց նկարել որեւէ պատկեր եւ հանդես գալ նկարի վերլուծությամբ՝ ներկայացնելով գործողությունների լավ եւ վատ կողմերը:

Կենտրոնում անցկացվող այս հանդիպումները շարունակական բնույթ կկրեն: «Ցերեկային խնամքի կենտրոն»-ի սաների համար պարբերաբար դասընթացներ եւ հանդիպումներ կկազմակերպեն կենտրոնի սոցիլական աշխատողներն ու հոգեբանը:

ԱՐԱՔՍԻ ՍԱՐԳՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները