Պահեցողությունը
մեզ պետք է օգնի
գտնել Աստծո խաղաղությունը,
Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց
շրջանին:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 3 (267), մարտ 2022 թ.  


 

       

ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ

ուն բարեկենդանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շարժական տոներից է եւ նշվում է Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը: Այդ օրը՝ պահքից առաջ, Եկեղեցու հոգեւոր դասին եւ հավատավոր ժողովրդին արտոնվում է ճոխ սեղաններ գցել եւ զվարճանքներ կազմակերպել՝ հաջորդող պահքն ուրախ սրտով մտնելու եւ երկարատեւ պահոց օրերին դիմակայելու համար:

Բուն բարեկենդանին, զվարճանքներից, երգ ու պարից զատ, կազմակերպում էին խաղեր ու ներկայացումներ: Գործածում էին հատկապես յուղալի ուտեստներ, մսեղեն ու կաթնեղեն: Փետրվարի 27-ին Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժնում տոնախմբվեց Բուն բարեկենդանը: Ի Տարբերություն նախորդ տոնախմբությունների, որոնցում ներգրավված էին բաժին հաճախող սաները, այս անգամ կազմակերպիչները ներգրավել էին նաեւ ծնողներն: Նրանցից շատերն անտեղյակ էին, թե ինչպես են մեր նախնները տոնախմբել ազգային- եկեղեցական տոները եւ դարեր շարունակ անփոփոխ մեզ փոխանցել ազգային ավանդույթները:

Տոնախմբությունն սկսվեց Տերունական աղոթքով՝ բարեշնորհ Արտաշես սրկ. Աջապահյանի առաջնորդությամբ, որից հետո Ս. Հակոբ կիրակնօրյայի ուսուցչուհի Սեդա Մարտիրոսյանը ներկայացրեց տոնի խորհուրդը եւ դրան հաջորդող պահոց շրջանը:

Մշակութային բաժնի սրահում կազմակերպվել էր նաեւ հյուրասիրություն՝ ուրախ երգ ու պարով, խաղերով ու մրցույթներով: Նախապես երեխաներն ու ծնողները բաժանվեցին երկուական խմբերի՝ մրցույթներին մասնակցելու համար: Հաղթողներն արժանացան ներկաների բուռն ծապահարություներին:

Սրահում բացվել էր երկու տաղավար եւս: Առջինում ներկայացված էին, Բուն բարեկենդանի տոնին բնորոշ, ազգային ուտեստներ, իսկ եկրորդ տաղավարում Մեծ պահքի շրջանի ուտեստներ՝ այդ կերպ ներկաներին ի ցույց դնելով ագային ավանդական խոհանոցն այս շրջանում:

Ներկները սիրով մասնակցեցին տոնական հյուրասիրությանը, որ կազմակերպվել էր կենտրոնի վաղեմի բարեկամ նորվեգացի Օլա Օստվեյտի ֆինանսական աջակցությամբ:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները