Եվ մենք՝ իբրեւ քրիստոնյաներ, հավատում ենք,
որ հավերժության լուսաբացը սկիզբ է առնում գողգոթաների տառապանքներից:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, թիվ 2 (266), փետրվար 2022 թ.  


 

       

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ» ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

րիստոսի բերած աստվածային լույսը, Սուրբ Հոգու ներգործությամբ եւ գործակցությամբ, 2000 տարի ի վեր տարածվել եւ շարունակում է սերունդներ կրթել, մարդկությանն առաջնորդել փրկության ճանապարհով:

Մեծագույն քրիստոնեական տերունի տոն է Տյառնընդառաջը, որ շատ իմաստներ ունի: Ինչպես անուս մարդն է միշտ խարխափում խավարում, այնպես էլ գիտելիքներով հարուստն է լուսավորում իրեն ու իր շրջապատը:

Տոնին հայերս կրակ ենք վառում: Ցանկացած քրիստոնեական տոն ունի նաեւ ազգային ավանդություն՝ կապված անցյալի ու ներկայի, հնի ու նորի հետ, եւ յուրաքանչյուրն էլ յուրովի գեղեցիկ զարդի է նման: Տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն է ջահերով ու մոմերով: Ինչպես Նա խոնարհվեց ու եկավ աշխարհ մեր փրկության համար, այդպես էլ մենք պետք է գնանք Նրան ընդառաջ:

Քառասնօրյա Հիսուսին Մարիամն ու Հովսեփը Տաճար տարան, ուր նրանց ընդառաջ եկան Սիմեոն ծերունին եւ Աննա մարգարեուհին: Սիմեոնը Նրան իր գիրկն առավ եւ օրհնեց Աստծուն (Ղուկ. 28 32): Այս իրողության շուրջ էին յուրահատուկ ջերմությամբ համախմբվել «Երեխայի եւ ընտանիքի» աջակցության կենտրոնի ուսուցչական կազմը՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Գոհար Յայլոյանի ղեկավարությամբ, սաները: Կիրակնօրյայի ուսուցչուհի Ալվարդ Կաղզվանցյանը ներկա սաներին, հյուրերին, ծնողներին ծանոթացրեց տոնի նշանակությանն ու խորհրդին: Անսովոր հմայք ուներ մանկան անմեղ շուրթերից հնչող Տերունական աղոթքը, որով բացվեց հայտագիրը: Այնուհետեւ, կենտրոնի բակում, վառվեց Տյառնընդառաջի ավանդական խարույկը, որի շուրջ բոլորեց ուրախ շուրջպարը, ինչը մեծ հրճվանք ու ոգեւորություն պատճառեց ներկաներին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջի տոնը՝ փետրվարի 14-ը, հռչակվել է նաեւ նորապսակների օրհնության օր: Սցենարը զերծ չէր այդ տեսարանից: Զույգեր կազմած սաները ներկայացրին հարսանիքի տեսարան, «հարսանիքի» մասնակիցների հետ պտտվեցին ու պարեցին կրակի շուրջը:

Այսպիսով՝ ամեն միջոցառում դեպի Տիրոջ լույսն ընթանալու օրհնության է արժանացնում, շնորհներ պարգեւում ամենքին, որպեսզի յուրաքանչյուր ոք եւ հատկապես երեխաները կարողանան կյանքի շեշտը ճիշտ տեղում դնել:

Հանդիսության վերջում տիկին Յայլոյանն իր սրտի խոսքը հղեց ներկաներին: Բաժանվեցին նաեւ, տոնի ժողովրդական մաս կազմող, աղանձի փոքրիկ կապոցներ, որոնք պատրաստել էին կենտրոնի խոհարարները:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՍՈՒՍԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները