Եվ մենք՝ իբրեւ քրիստոնյաներ, հավատում ենք,
որ հավերժության լուսաբացը սկիզբ է առնում գողգոթաների տառապանքներից:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, թիվ 2 (266), փետրվար 2022 թ.  


 

       

ՄՈՐ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵ...

ին պատմություն կա մայրական ակամա օրհնության զորության մասին: Մի հեզ ու հանդարտ տղա կար, որը շատ կռվարար մայր ուներ: Վերջինս որդուն չէր սիրում եւ խեղճ փոքրիկն ստիպված էր բազմաթիվ ծեծերի ու նախատինքի դիմանալ: Սակայն նա միշտ հնազանդ ու հարգալիր որդի էր, երբեք չէր տրտնջում, այլ միայն թաքուն լաց էր լինում: Երբ մեծացավ, կյանքն այլեւս անտանելի դարձավ նրա համար: Նա իրեն անպետք ու ավելորդ էր զգում հարազատ հարկի ներքո: Ուստի, սրտի ցավով, որոշեց հեռանալ տնից եւ ուրիշ տեղ աշխատանք ու երջանկություն փնտրել: Մայրը հոժարությամբ թույլ տվեց նրան՝ ուրախանալով, որ ազատվում է ոչ սիրելի որդուց:

- Օրհնությունդ տուր, մայրի՛կ,- խնդրեց տղան հեռանալիս:

Չար կինը նույնիսկ այդ պահին չմեղմացավ: Նա վառարանից մի փայտի կտոր հանեց եւ, որդու կողմը շպրտելով, ասաց.

- Ա՛ռ քեզ օրհնություն:

- Շնորհակալ եմ, մա՛յր,- շշնջաց տղան:

- Գնաս բարով,- հավելեց մայրը:

Նույնիսկ այդ փայտի կտորն էր թանկ որդու համար՝ որպես օրհնություն եւ միակ հիշատակ մորից: Նա փայտի այդ կտորից մի տախտակ տաշեց եւ տվեց սրբապատկերներ պատրաստող վարպետին՝ Տիրոջ պատկերը նկարելու համար: Այդ պատկերից նա երբեք չբաժանվեց, քանի որ դա այն ամենն էր, ինչ ստացել էր մորից: Հավանաբար Տերն օրհնեց նրան՝ մոր ու նրա օրհնության հանդեպ տածած հարգանքի համար: Ինչ էլ որ տղան ձեռնարկում էր, հաջողությունն ուղեկցում էր նրան:

Գործատան տերը, ուր նա ընդունվեց աշխատելու, զավակներ չուներ: Վերջինս հարազատ որդու նման ի սրտե հոգ էր տանում տղայի մասին: Երբ նա մեծացավ ու հմտացավ իր գործում, գործատերը փայատեր դարձրեց, իսկ մահանալիս իր ողջ ունեցվածքը կտակեց նրան:

«Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ» (Ելք 20:12),- ասում է Տիրոջ 5-րդ պատվիրանը:

Անկախ նրանից՝ ձեր մայրն ինչպիսին է, միեւնույնն է՝ նա ձեր մայրն է: Չի կարելի նեղանալ ու խռովել նրանից: Յուրաքանչյուր զավակ իր սերը պիտի ցույց տա մոր հանդեպ, անկախ նրանից մայրն ուզում է այն, թե՝ ոչ: Ամեն զավակ ինքն է պատասխանատու իր արարքների համար, ինչպես նաեւ ծնողները, ովքեր մեծ պատասխանատվություն ունեն Աստծու եւ իրենց զավակների հանդեպ: Տերն ամեն ինչ տեսնում է ու լսում:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները