Եվ մենք՝ իբրեւ քրիստոնյաներ, հավատում ենք,
որ հավերժության լուսաբացը սկիզբ է առնում գողգոթաների տառապանքներից:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, թիվ 2 (266), փետրվար 2022 թ.  


 

       

ՏԻՐՈՋՆ ԸՆԴԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ ՀՐԱՎԵՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ
ԹԻՎ 15 ԴՊՐՈՑՈՒՄ

«Տէրնդէզ՝ դարմանը կէս, Առնեմ զչուան, ելնամ ի դէզ…»:
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳ

ոնական այս օրերին շատ հաճախ պարտավոր ենք խորհել կյանքի եւ այդ կյանքից մեզ թելադրվող հորդորների, պատգամների մասին: Ի վերջո մարդկային կյանքը հարատեւորեն շարժվող ու փոփոխվող իրականություն է, եւ այդ շարժման ու փոփոխության մեջ մարդ էակը պայծառ տեսիլքով ու հստակ հայացքով պիտի դիտի իրեն, որպեսզի կարողանա հաղորդվել առաջադրված խորհրդով, ապրել Քրիստոսի հրաշափառ Ծննդից ճառագող լույսի առաջնորդությամբ եւ ըմբոշխնել վայելքը Քրիստով իրեն շնորհված նոր կյանքի:

Տյառնընդառաջը ժողովրդի մեջ լայն տարածում ունեցող տոներից է եւ նշվում է մեծ շուքով, ուրախությամբ ու հանդիսություններով: Այս տոնի արմատներն ու կրակ վառելու սովորույթն ավելի հին են եւ գալիս են նախաքրիստոնեական շրջանից՝ կապված կրակի պաշտամունքի հետ: Քրիստոնեական ընկալմամբ՝ Տյառնընդառաջի կրակը խորհրդանշում է ճշմարիտ Լույսը, եւ Եկեղեցին արգելում է հեթանոսական իմաստով կրակավառությունը: Հուրը, ըստ Աստվածաշնչի, ունի սրբագործող, մաքրագործող, փորձիչ, պատժիչ նշանակություն՝ իբրեւ Ս. Հոգուն ուղեկից հատկություն:

Ամեն տարվա նման, այս տարի նույնպես Գյումրու թիվ 15 դպրոցում մեծ շուքով նշվեց 40-օրյա Քրիստոսի տաճարընծայման տոնը: Այս իրողության շուրջ էին յուրահատուկ ջերմությամբ համախմբվել դպրոցի ուսուցչական կազմը՝ տնօրեն տիկին Համբարձումյանի ղեկավարությամբ եւ աշակերտները: Համաքրիստոնեական տոնին առանձնահատուկ էին պատրաստվել 5-9-րդ դասարանների աշակերտները: Միջոցառումը, որ տեղի ունեցավ կրթօջախի բակում, սկսվեց Տերունական աղոթքով եւ օրվա գործի օրհնությամբ: Այն բովանդակում էր քառասուն օր առաջ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը, 40-օրյա տաճարընծայումը՝ միաձուլված հայկական ազգային սովորություններին: Հոգեւոր աշխարհը կարեւոր է մարդու համար, հարկավոր է հավատքը գործի վերածել, ցույց տալ իմացածն ու սովորածը:

Այնուհետեւ աշակերտներն իրենց ձեռքով պատրաստած եւ գեղեցիկ փաթեթավորումներով զարդարած աղանձները բաժանեցին ներկաներին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԼԻԱՆԱ ԱԴԱՄՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները