Եվ մենք՝ իբրեւ քրիստոնյաներ, հավատում ենք,
որ հավերժության լուսաբացը սկիզբ է առնում գողգոթաների տառապանքներից:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, թիվ 2 (266), փետրվար 2022 թ.  


 

       

ՏԻՐՈՋՆ ԸՆԴԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒՄ

յառնընդառաջի տոնը Հայ Առաքելական եւ Արեւելյան Եկեղեցիները համարում են տերունի տոն, որովհետեւ այն քառասուն օրական Հիսուսին Տաճար բերելու հիշատակությունն է: Տյառնընդառաջը Հայ Եկեղեցու անշարժ տոներից է եւ նշվում է Քրիստոսի Ծննդից քառասուն օր հետո` փետրվարի 14-ին: Տոնի ծիսական արարողություններն սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան ժամերգոթությամբ, այնուհետեւ կատարվում է նախատոնակ, որի ժամանակ երգվում է «Լոյս զուարթ» շարականը:

Նախատոնակի արարողությունն սկսվում է եկեղեցում ջահեր, մոմեր կամ ճրագներ վառելով՝ որպես օրինակ Քրիստոսի՝ երեկոյան ժամին տաճար գալու: Հավատացյալները տոնին մասնակցում են ձեռքներին օրհնված մոմեր պահած, որոնք արարողության ավարտին վառում են եկեղեցու կանթեղներից եւ տանում տները: Այս ամենը կարծես լույսի տոնախմբություն է հիշեցնում՝ խորհրդանշելով Սիմեոնի՝ Հիսուսին տված Լուսե անունը: Օրվա ավետարանական ընթերցվածը նվիրված է քառասուն օրական Հիսուսի Տաճար գալուն:

Սակայն Տյառնըդառաջի տոնի խարույկն այլ իմաստ ու խորհուրդ ունի: Ինչպես Գրիգոր Տաթեւացին է բացատրում՝ ջահեր վառելը խորհրդանշում է Երուսաղեմի բնակիչների՝ քառասուն օրական Հիսուսին ջահերով ու ճրագներով ընդառաջ դուրս գալը: Կրակի վրայից թռչելով՝ ոտնակոխ է արվում այն՝ ցույց տալով, որ կրակն աստված չէ, այլ Նա է Աստված, Ով քառասուն օրական եկավ Տաճար եւ երկրորդ անգամ է գալու աշխարհ: Այդ ժամանակ կրակը Նրա առջեւից է գնալու:

Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժնում փետրվարի 13-ին անցկացվեց բաց դաս՝ նվիրված Տյառնընդառաջի տոնին: Բոլոր խմբակներում՝ երգի, պարի, օտար լեզուների, ինչպես նաեւ նախադպրոցական դասի թեման մեկն էր՝ «Տերենդեզը», որպես ազգային-եկեղեցական տոն: Նախ ներկայացվեց տոնի եկեղեցական խորհուրդը, հետո արդեն ազգային ավանդույթները՝ կապված այս օրվա հետ: Բոլոր դասասենյակները զարդարվել էին տոնին համահունչ, եւ սաները ներկա էին ազգային տարազին նմանեցված հանդերձանքով:

Ներկաները դասի վերջում ստացան աղանձով քաղցր կապոցներ, որոնք մեծ սիրով պատրաստել էր կենտրոնի սաներից մեկի մայրիկը՝ Սիրանուշը: Դասից հետո բաժնի սաներն ու ծնողները միացան եկեղեցում եղող հավատացյալներին, ներկա գտնվեցին երեկոյան ժամերգությանը, որից հետո եկեղեցու բակում վառվեց ավանդական խարույկը՝ իր շուրջ համախմբելով եկեղեցու հավատացյալներին:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները