Եվ մենք՝ իբրեւ քրիստոնյաներ, հավատում ենք,
որ հավերժության լուսաբացը սկիզբ է առնում գողգոթաների տառապանքներից:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, թիվ 2 (266), փետրվար 2022 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐԸ

«Ահա կոյս յղացի եւ ծնցի որդի, եւ կոչեսցեն զանուն նորա Էմմանուէլ,
որ թարգմանի՝ ընդ մեզ Աստուած»:
ՄԱՏԹ. Ա 23, ԵՍԱՅԻ Է 14

այոց բանակի ծնունդը մեր ժողովրդի հավաքական կամքի, ուժի, նվիրվածության, հայրենասիրության արգասիքն է: Հայոց բանակը դարձավ յուրաքանչյուր հայի, ողջ ժողովրդի պաշտելի զավակը:

Հունվարի 28-ին Ս. Հակոբ եկեղեցու մշակութային բաժնում անցկացվեց Հայկական բանակի հիմնադրման 30-ամյակին նվիրված օր: Բոլոր խմբակների սաները կրում էին զինվորկանի համազգեստ, դասասենյակները զարդարված էին մեր դրոշի գույներով: Երգի խմբակի սաները կատարում էին զինորական երգեր, իսկ ռուսերենի ու անգլերենի դասաժամերին ներկայացվեց մեր բանակի պատմությունը: Պարի խմբակի մասնակիցների կատարուները եւս զինվորի եւ ռազմահայրենասիրական թեմայով էին:

Նախադպրոցական խմբի փոքրիկները նույնպես պատրաստ էին եկել դասարան. նրանք կարդացին բանակին նվիրված բանաստեղծություներ: Չնայած օրը ոչ աշախատանքային էր, սակայն բաժնի պատասխանատուները որոշել էին հենց այս օրն անցկացնել միջոցառումը եւ, հուրախություն կազմակերպիչների, բավականին թվով երեխաներ մասնակցեցին հանդիսությանը: Մասնակիցների հետ մանկավարժները զրուցեցին բանակի դերի ու նշանակության մասին, տղաներին քաջալերեցին ու տեղեկացրին, որ նրանք նույնպես ապագյում համալրելու են հայոց բանակի շարքերը՝ դառնալով մեր հայրենիքի եւ պետականության պաշտպաները:

Հատկապես այս օրերին շատ կարեւոր է կրթել եւ դաստիարակել հայրենասեր ու ազգային արժեքների կրող սերունդ: Կարեւոր է դեռ փոքրուց սերմանել, որ մեր լուսավոր ապագայի երաշխավորներն են Մայր Եկեղեցին, հզոր բանակն ու ամուր ընտանիքը:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները