Ապրիլ մեր ժամանակը որպես բարոյական մարդ, վերածնած Ս. Հոգվո զորությամբ եւ ներգործությամբ եւ ուխտել՝ նպատակ ու իմաստ տալ մեր կյանքին մեր բարի գործերով, ահա՛ մեր սրբազան պարտականությունը այս նոր տարվո լուսաբացին:
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 1 (265), հունվար 2022 թ.  


 

       

Լրահոսից

1 հունվարի - Տարեմուտ, Կաղանդ: Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Ամանորի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

2 հունվարի - Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

5 հունվարի - Ճրագալույց Ս. Ծննդյան եւ Աստվածահայտնության: Սուրբ Յոթվերք եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի, մատուցվեց Ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

6 հունվարի - Տոն Ծննդյան եւ Աստվածահայտնության: Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Գրիգոր Լուսավորիչ եւ Ս. Հակոբ եկեղեցիներում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչներն էին թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել Արքեպս. Աջապահյանը, Տ. Նշան քհն. Պանֆյորովը, Տ. Փավստոս քհն. Սարգսյանը, Տ. Վարուժան քհն. Տերտերյանը: Հընթացս Սուրբ Պատարագի ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Ծննդյան պատգամը:

7 հունվարի - Հիշատակ մեռելոց: Ս. Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ համորեն ննջեցելոց:

13 հունվարի - Տոն անվանակոչության Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի: Տոնի ուրախ առիթով Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողության՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

14 հունվարի - Տոն ծննդյան Ս. Հովհաննես Կարապետի: Ս. Յոթվերք եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, հանդիսավոր թափորով դուրս բերվեց Ս. Հովհաննես Մկրտչի Ս. Աջը՝ ի երկրպագություն ներկա մեծաթիվ հավատացյալների:

Հիշեցնենք, որ մասունքը վաղուց ի վեր պահվում է Ս. Յոթվերք եկեղեցում:

23 հունվարի - Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

30 հունվարի - Ս. Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ, հընթացս որի՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները