Ապրիլ մեր ժամանակը որպես բարոյական մարդ, վերածնած Ս. Հոգվո զորությամբ եւ ներգործությամբ եւ ուխտել՝ նպատակ ու իմաստ տալ մեր կյանքին մեր բարի գործերով, ահա՛ մեր սրբազան պարտականությունը այս նոր տարվո լուսաբացին:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 1 (265), հունվար 2022 թ.  


 

       

Կտոնախմբվի

ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՈՐԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՀԱԶԱՐ ԵՐԵՐՍՈՒՆՎԵՑ
ՎԿԱՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ

վարայրի ճակատամարտում, 451 թվականի մայիսին, հայրենիքի, Հայ Եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու հազար երեսունվեց մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ Եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց Եկեղեցին՝ Հովսեփ Կաթողիկոսի եւ Ղեւոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգեւորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլեւ մկրտության եւ Սուրբ Պատարագի խորհրդով առավել ամրապնդում նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաեւ ավազան, եւ եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին եւ առավոտյան Ս. Հաղորդություն ընդունեցին»,- գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին:

Վարդանանց տոնին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում եւ հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:

Սրբոց Վարդանանց հիշատակի օրը նշվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության տոնը: Սուրբ եւ անմահ Պատարագի ընթացքում կատարվում է Հայրապետական մաղթանք հայոց բոլոր եկեղեցիներում:

Հընթացս սրբազան արարողության կատարվում է նաեւ հոգեհանգստյան կարգ՝ վասն համորեն ննջեցելոց ազգիս հայոց:

Այս տարի Սուրբ Վարդանանց հիշատակը կտոնախմբվի փետրվարի 24-ին:

ՍՐԲՈՑ ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ՔԱՀԱՆԱՆԵՐ

յս անվան տակ ճանաչվում են այն հոգեւորականները, ովքեր Վարդանանց պատերազմից հետո, Ատրորմիզդ մարզպանի դրդումով, պարսից Հազկերտ Բ-ի հրամանով ձերբակալվում են` հայոց երկիրն ապստամբական նոր խլրտումներից զերծ պահելու համար, եւ տարվում Ապար աշխարհի Նյուշապուհ բերդը:

Այնտեղ նրանց առաջարկվում է ընդունել մազդեզական կրոնը` իրենց կյանքը փրկելու համար: Ղեւոնդյանք մերժում են այդ առաջարկը:

454 թվականին, քուշանների դեմ մղած մարտերում, պարսիկները պարտություն են կրում: Մոգերն այս պարտության պատճառը վերագրում են Ղեւոնդյաններին, ինչի հետեւանքով էլ նրանք նահատակվում են:

Պատմությունը հիշում է նրանց անունները. Հովսեփ կաթողիկոս, Սահակ եպիսկոպոս, Ղեւոնդ երեց, Մուշե քահանա, Արշեն երեց, Քաջաջ սարկավագ:

Նրանց հետ էին նաեւ Աբրահամ եւ Խորեն երեցները, որոնց աքսորում են: Որոշ ժամանակ անց, չդիմանալով Ասորեստանի տոթակեզ եղանակներին, Խորենը մահանում է: Աբրահամը հետագայում թույլտվություն է ստանում հայրենիք վերադառնալու եւ ձեռնադրվում է Բզնունիքի եպիսկոպոս: Նրան է վերագրվում ասորական «Վկայք Արեւելից» երկի հայերեն թարգմանությունը:

Սուրբ Ղեւոնդյանց քահանաների հիշատակության օրն այս տարի փետրվարի 22-ին է:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները