Ապրիլ մեր ժամանակը որպես բարոյական մարդ, վերածնած Ս. Հոգվո զորությամբ եւ ներգործությամբ եւ ուխտել՝ նպատակ ու իմաստ տալ մեր կյանքին մեր բարի գործերով, ահա՛ մեր սրբազան պարտականությունը այս նոր տարվո լուսաբացին:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 1 (265), հունվար 2022 թ.  


 

       

Մանուկներին՝ Սրբազան Պատմություն

ԱՌԱԿ ԹԱԳԱՎՈՐԻ ՈՒ ԼԱՎԱՏԵՍ ՎԵԶԻՐԻ ՄԱՍԻՆ

ին ժամանակներում արեւելյան երկրներից մեկի թագավորն ուներ իմաստուն ու ազնիվ մի վեզիր, որի ճիշտ խորհուրդներն օգնում էին տիրակալին երկիրը խաղաղության ու ծաղկման մեջ պահել: Սակայն այս վեզիրը մի «թերություն» ուներ: Բոլոր իրավիճակներում պատասխանում էր. «Ոչինչ, ամեն ինչ կարգին է ու լավ է լինելու»:

Օրերից մի օր թագավորի թանկարժեք ձին փախչում է, եւ թագավորը շատ է տխրում: Բայց այս դեպքում էլ վեզիրն ասում է. «Ոչինչ, ամեն ինչ լավ է, մի անհանգստացիր»: Թագավորին նրա ասածը դուր չի գալիս, բայց ոչինչ չի ասում: Մի քանի օրից փախած ձին հետ է գալիս՝ իր հետ բերելով վայրի ձիերի մի ամբողջ երամակ: Թագավորը շատ է ուրախանում եւ հասկանում վեզիրի ասածի իմաստը:

Որոշ ժամանակ անց թագավորը, թրամարտի վարժանքի ժամանակ, սրով կտրում է ճկույթն, ու վեզիրը կրկին ասում է. «Մի՛ անհանգստացիր, ամեն ինչ կարգին է, լավ է լինելու»: Թագավորը խիստ զայրանում է՝ ասելով. «Ի՞նչ լավ բան կարող է լինել, սա հո փախած ձի չէ, այլ մատ, որը երբեք էլ հետ չի գա»: Ապա նա հրամայում է վեզիրին բանտ նետել:

Մի քանի օր հետո թագավորը որսի է գնում եւ, տարված լինելով վայրի խոզի հետապնդմամբ, հանկարծակի գլխով հարվածում է ծառին եւ ուշաթափվում: Իսկ անտառում ապրում էր վայրի մի ցեղ, որն այդ օրը նշում էր իր գլխավոր աստծո տոնը: Ցեղի «հետախույզները» փնտրում էին օտարականի՝ իրենց աստծուն զոհաբերելու համար: Ահա տեսնում են թագավորին, կապում նրան եւ բերում իրենց առաջնորդի մոտ, ով, զննելով «զոհին», տեսնում է կտրած ճկույթն ու ասում. «Մենք մեր աստծուն մարմնի թերություն ունեցող մարդու չենք զոհաբերում» եւ բաց է թողնում նրան: Թագավորը մի կերպ հասնում է պալատ ու հրամայում ազատ արձակել վեզիրին եւ բերել իր մոտ:

«Ներիր ինձ, դու ճիշտ էիր»,- ասում է արքան եւ պատմում իր հետ պատահածը: Իսկ վերջում հարցնում է. «Ինձ համար ամեն ինչ լավ եղավ, բայց քեզ համար ի՞նչն էր կարգին»:

Վեզիրը պատասխանում է. «Տե՛ր իմ, եթե ես բանտում չլինեի, քո կողքին կլինեի ու ինձ էլ կբռնեին: Իսկ ես հո քեզ պես կտրած մատ չունե՞մ, ինձ հաստատ կզոհաբերեին»:

Ասվածի խորհուրդը հետեւյալն է. վստահեք կյանքին: Մեր կյանքում պատահական ոչինչ չի լինում, ամեն ինչ օրինաչափ է: Յուրաքանչյուր մարդու համար միշտ ամենաճիշտ ու լավ տարբերակ կա պահված, թեպետ նա թե՛ սկզբում եւ թե՛ նույնիսկ հետո դա չի նկատում կամ ընկալում:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները