Ապրիլ մեր ժամանակը որպես բարոյական մարդ, վերածնած Ս. Հոգվո զորությամբ եւ ներգործությամբ եւ ուխտել՝ նպատակ ու իմաստ տալ մեր կյանքին մեր բարի գործերով, ահա՛ մեր սրբազան պարտականությունը այս նոր տարվո լուսաբացին:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 1 (265), հունվար 2022 թ.  


 

       

«ԱՀԱ ԵՍ ԿՈՒՂԱՐԿԵՄ ԻՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՔՈ ԱՌՋԵՎԻՑ,
ՈՐ ՔՈ ԱՌԱՋ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՊԱՏՐԱՍՏԻ»
ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԾՆՈՒՆԴԸ

«Եվ դու, ո՛վ իմ որդյակ, դու Բարձրյալի մարգարեն պիտի կոչվես, պիտի քայլես
Տիրոջ առջեւից՝ նրա ճամփան պատրաստելու համար, իմացնելու համար
նրա ժողովրդին, թե պիտի փրկվի՝ իր մեղքերին ներում գտնելով. քանզի
Աստված իր գտառատ ողորմությամբ իբրեւ Արեգակ՝ երկնքից պիտի ծագի
մեզ վրա  եւ հայտնվի մեզ»:
ՂՈՒԿ. Ա 76-79

ուրբ Հովհաննես Մկրտչի ծնունդը խիստ նշանակալից է՝ իր խորհրդավորությամբ ու գեղեցկությամբ, ով աշխարհ եկավ բարեպաշտ ու սրբակյաց ծնողների ջերմեռանդ աղոթքներով: Աստվածապաշտ ու երկյուղած մարդիկ էին Ս. Հովհաննեսի ծնողները: Թեպետ հնազանդ էին նրանք Տիրոջ պատվիրաններին եւ հետեւողական էին աղոթքների ու աղերսների մեջ, սակայն, այնուամենայնիվ, իրենց Աստծո օրհնությունից զրկված ու մերժված էին համարում, քանի որ երկար տարիներ ոչ մի արձագանք չէին ստանում:

«Իրականում բոլոր խնդրանքներն արձանագրված էին երկնքում եւ նրանց մեծագույն պարգեւ էր սպասվում: Այսպիսով՝ բարեպաշտ ու ամուլ ընտանիքում, ծնողների տարեց հասակում ծնվում է, աղոթքներով խնդրված եւ ի վերուստ նախանշված, որդին:

«Սուրբը, իբրեւ քարոզիչ, հրապարակ իջավ Տիբերիոս կայսեր 15-րդ տարում, երբ արդեն երեսուն տարեկան էր: Աշխարհը ճանաչեց նրան միայն այն ժամանակ, երբ նա հայտնվեց իր ողջ գեղեցկությամբ, անբասիր ոգով՝ քարոզելու մարդկանց փրկության, ապաշխարության ուղու եւ Փրկչի գալստյան մասին: Քարոզության վայրը Հորդանանի հովիտն էր:

«Մեծ է Հովհաննես Մկրտչի դերը թե՛ Հին, եւ թե՛ Նոր Կտակարաններում: Նրան անվանում են նախակարապետ, Հին եւ Նոր Ուխտերը կապող կամուրջ:

«ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Լեռնակերտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 5-րդ դարի կառույց է, իր տեսակի մեջ եզակի եւ կարեւոր նշանակություն ունեցող՝ հայկական ճարտարապետության պատմության համար: Աղոթատունը վերանորոգվել է, Բեյրութի «Սուրբ Էջմիածին կրոնասեր տիկնանց համախմբում»-ի անդամ, տիկին Գոհար Խաչատրյանի ազնիվ նվիրաբերությամբ եւ օծվել 2005 թվականին՝ ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել Արքեպս. Աջապահյանի: Հայոց տոնացույցում Սուրբ Հովհաննես Մկրտչին նվիրված չորս տոներից մեկը նրա ծննդյան հիշատակն է:

«Հունվարի 14-ին՝ տոնի ուրախ առիթով, հավարտ առավոտյան ժամերգության, Սուրբ Յոթվերք եկեղեցու մի խումբ հավատացյալներ ուխտավորաբար այցելեցին Արթիկի Լեռնակերտ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցի:

«Աղոթատունը լիքն էր բարեպաշտ հավատացյալնլերով, ովքեր եկել էին՝ ներկա գտնվելու մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նարեկ վրդ. Ավագյանը:

«Սուրբ Պատարագի ընթացքում Մեր Տիրոջ Սուրբ եւ կենարար Մարմնին ու Արյանը հաղորդվեցին ներկա հավատավորներն ու ուխտավորները:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները