Ապրիլ մեր ժամանակը որպես բարոյական մարդ, վերածնած Ս. Հոգվո զորությամբ եւ ներգործությամբ եւ ուխտել՝ նպատակ ու իմաստ տալ մեր կյանքին մեր բարի գործերով, ահա՛ մեր սրբազան պարտականությունը այս նոր տարվո լուսաբացին:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 1 (265), հունվար 2022 թ.  


 

       

Տոն առաջիկա

ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ

ռաջավորաց պահքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի հատուկ է միայն Հայոց Եկեղեցուն: Այն տասնմեկ շաբաթապահքերից մեկն է, տեւում է հինգ օր՝ երկուշաբթիից ուրբաթ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ:

«Այս պահքը սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ Խոր Վիրապից ելնելուց հետո: Ինչպես վկայում են եկեղեցական հայրերը՝ Սուրբ Գրիգորը, Տրդատ թագավորին մկրտելուց առաջ, 65 օր գիշեր-ցերեկ շարունակ քարոզեց, խրատեց, սովորեցրեց, գոտեպնդեց` իմաստուն բժշկի պես ջանալով գտնել օգտակար դեղը, աղոթքով հայ ժողովրդին պատրաստեց Ավետարանի վեհ պատգամների համար, ապա սահմանեց հնգօրյա ծոմապահություն՝ ի հիշատակ Հայաստանի լուսավորության: Թագավորներն ու նախարարները, հինգ օր ծոմ պահելով, փրկվեցին իրենց տանջող ցավերից ու հիվանդություններից: Գրիգոր Լուսավորիչը հաստատեց այն ի հիշատակ վերոհիշյալ փրկչական ծոմապահության եւ պատվիրեց ամեն տարի շարունակել նույնությամբ:

«Քանի որ այս պահքն առաջինը եղավ Հայաստանում, ուստի կոչվեց «Առաջավորաց» եւ համարվեց հայոց առաջին ազգային պահքը: Պահքի հինգերորդ՝ ուրբաթ օրը, պահոց օր լինելով հանդերձ, Հովնան մարգարեի հիշատակության օրն է՝ իբրեւ ապաշխարության եւ ծոմապահության օրինակ: Իսկ հաջորդ՝ շաբաթ օրը, տոնում ենք Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի եւ 14 զինվորների տոնը: Այստեղից էլ առաջացել է Առաջավորաց պահքի՝ թյուրիմացաբար Սուրբ Սարգսի պահք անվանումը: Քանի որ, ըստ եկեղեցական կանոնի, սրբերի տոների համար պահք չի սահմանված, հետեւաբար Սուրբ Սարգսի տոնը չի կարող պահք ունենալ, բայց ընդհանրացված թյուրիմացությունը շարունակվում է գործածվել: Առաջավորաց պահքին նախորդող կիրակի օրը բարեկենդան է:

«Ի տարբերություն մյուսների՝ Առաջավորաց պահքի ընթացքում եկեղեցում Սուրբ Գիրք կամ Ավետարան չի կարդացվում եւ Սուրբ Պատարագ չի մատուցվում, որովհետեւ այս պահքի մեջ խորհրդաբար Ադամի անկումն է հիշատակվում: Ադամի եւ նահապետների ժամանակ «Գիրք եւ Մարգարէք» գոյություն չունեին: Քանի որ այս պահքը կարգվեց նահապետների կողմից, ովքեր Գրքերից, Օրենքից եւ Ավետարանից առաջ կային, ուստի այն պահում ենք առանց ընթերցումների ու Պատարագների: Իսկ ուրբաթ օրը կարդացվում է Հովնանի մարգարեությունը՝ Նինվեի ազատության համար:

«Ինչպես նշվեց՝ Առաջավորաց պահքը սահմանեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, եւ հայ ժողովուրդը հինգ օր ապաշխարության պահքի մեջ եղավ: Բացի նշված բացատրությունից, Եկեղեցու հայրերը հնգօրյա պահքի հետեւյալ բացատրություններն են տալիս:

«Հնգօրյա պահքը զգայարանների սրբության համար է, որոնցով մեղքն առաջին անգամ մտավ մարդու մեջ, եւ հաջորդեց մահը: Որովհետեւ Ադամն իր աչքերով՝ տեսողության զգայարանով, տեսավ ծառն ու այն ցանկացավ, ականջով լսեց խաբողի ձայնը, որն իրեն հաճելի թվաց, ապա ոտքով գնաց դեպի ծառը, շոշափելիքով հպվեց պտղին ու քաղեց այն: Այնուհետեւ ռնգերով զգաց անուշահոտությունը, ճաշակելիքով՝ քաղցրությունը եւ դատապարտվեց: Այսպես էլ այժմ մենք ենք հինգ զգայարաններով գործում բոլոր մեղքերը, ինչի համար էլ հնգօրյա պահքով սրբում ենք դրանք:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները