Ապրիլ մեր ժամանակը որպես բարոյական մարդ, վերածնած Ս. Հոգվո զորությամբ եւ ներգործությամբ եւ ուխտել՝ նպատակ ու իմաստ տալ մեր կյանքին մեր բարի գործերով, ահա՛ մեր սրբազան պարտականությունը այս նոր տարվո լուսաբացին:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 1 (265), հունվար 2022 թ.  


 

       

ՀԱՑԱԹԽՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԽԱՉՄԵՐՈՒԿ
ԿՐԹԱԿԱՆ-ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ՈՒՄ

ացը մարդու կողմից պատրաստվող ամենահին սննդամթերքներից է, ունի երեսուն հազար տարվա պատմություն եւ հանդիսանում է հայկական սեղանի անբաժանելի մասը:

Հայաստանում տարածված հացատեսակներից են կրկենին, լոշը, լիպոշը, բոքոնը, մատնաքաշը, բաղարջը, լավաշը, խորիս հացը:

«Խաչմերուկ կրթական-խորհրդատվական կենտրոն» հիմնադրամի դասընթացների շարքին է ավելացել, շատ օգտակար եւ մեծ պահանջարկ ունեցող, հացաթխման դասընթացը: Մեր մասնագետը մասնակիցներին առաջարկում է սովորել տասնյոթը տեսակի հացի (բագետ, չիաբատտա, սխտորով հաց, գերմանական, հունական, բատոն եւ այլն) պատրաստման եղանակ:

Գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ՝ աշխատասենյակը համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով՝ ուսուցումն է՛լ ավելի ադյունավետ դարձնելու համար: Դասընթացը հնարավորություն է տալիս մանրամասն ծանոթանալ այս հնագույն արհեստի գաղտնիքներին եւ դառնալ բարձրակարգ ու պահանջված մասնագետ աշխատաշուկայում: Ուսուցման ավարտին հիմնադրամը մասնակիցներին կտրամադրի երկլեզու վկայական: Մասնակիցներն արդեն իսկ գրանցել են մեծ հաջողություններ, ստացել աշխատանքի առաջարկներ:

Հիմնադրամն աջակցում է մասնակիցներին իրենց առաջին քայլերը կատարելիս՝ կազմակերպելով հանդիպումներ տարբեր գործատուների հետ:

«Խաչմերուկ կրթական-խորհրդատվական կենտրոն» հիմնադրամը շարունակում է իր գործը կատարել բարեխղճորեն՝ հանդես գալով նոր եւ արդյունավետ գաղափարներով:

ԱՐԱՔՍԻ ՍԱՐԳՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները