Ապրիլ մեր ժամանակը որպես բարոյական մարդ, վերածնած Ս. Հոգվո զորությամբ եւ ներգործությամբ եւ ուխտել՝ նպատակ ու իմաստ տալ մեր կյանքին մեր բարի գործերով, ահա՛ մեր սրբազան պարտականությունը այս նոր տարվո լուսաբացին:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 1 (265), հունվար 2022 թ.  


 

       

«ԷՐ ԼՈՅՍՆ ՃՇՄԱՐԻՏ, ՈՐ ԼՈՒՍԱՒՈՐ ԱՌՆԷ
ԶԱՄԵՆԱՅՆ ՄԱՐԴ, ՈՐ ԳԱԼՈՑ Է ՅԱՇԽԱՐՀ»

«Ահա կոյս յղացի եւ ծնցի որդի, եւ կոչեսցեն զանուն նորա Էմմանուէլ,
որ թարգմանի՝ ընդ մեզ Աստուած»:
ՄԱՏԹ. Ա 23, ԵՍԱՅԻ Է 14

այ Առաքելական Սուրբ Եկեղեցին Աստվածահայտնության ութերորդ օրը՝ հունվարի 13-ին, անշարժ կերպով նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը: Տոնացույցում այդ օրը հիշատակվում է որպես թլփատության տոն թերեւս այն պատճառով, որ, հրեական օրենքի համաձայն, թլփատության արարողության առիթով էր անվանակոչություն կատարվում: Այդ օրենքի գործադրությունը պարտադիր էր, իսկ չենթարկվողը պատժվում էր անգամ մահվամբ:

ՀՐԵԱ ԺՈՂՈՎՐԴԻ ՍՊԱՍՈՒՄՆ ՈՒ ՄԵՍԻԱՅԻ ԳԱԼՈՒՍՏԸ

Հրեա ժողովուրդը դարեր շարունակ սպասում էր Մեսիային, որ պետք է ազատեր նրան օտարների իշխանությունից, փրկեր բոլոր դժվարություններից ու հալածանքներից: Սակայն Մեսիան՝ Քրիստոս, եկավ ոչ միայն հրեաների, այլեւ ողջ մարդկության փրկության համար եւ եկավ Աստծո՝ մարդու հանդեպ ունեցած սիրով:

Ժամանակի հավիտենական պտույտն անիմաստ կլիներ, եթե մարդկային կյանքը չիմաստավորվեր մեծ ու սքանչելի խորհրդով, այն է՝ արդարության Արեգակի՝ Հիսուս Քրիստոսի, իբրեւ մարդու Որդի, աշխարհ գալով, որ մենք՝ մեղանչական արարածներս, ծնվենք որպես Աստծո որդիներ:

Սուրբ Գիրքն ասում է. «Ութերորդ օրը չթլփատված արուն թող վերանա իր ցեղի միջից, որովհետեւ խախտված կլինի Իմ ուխտը» (Ծննդ. ԺԷ 14): Ուստի Հովսեփն ու Մարիամը, որպես բարեպաշտ ու օրինապահ հրեաներ, ութ օրական Փրկչին տարան տաճար եւ, թլփատման արարողությունից անմիջապես հետո, անվանակոչեցին Հիսուս, որ նշանակում է «Փրկիչ», որովհետեւ Նա պետք է մարդկանց փրկեր մեղքերից եւ մատնացույց աներ երկնային թագավորության ճանապարհը:

Հիսուսի համար օգտագործվող Քրիստոս անունն էլ հրեական Մեսիայի հունական տարբերակն է եւ նշանակում է «Օծյալ», այսինքն՝ աստվածային իշխանությամբ լիազորված, օժտված անձ:

Ըստ այսմ՝ Հիսուս Քրիստոս նշանակում է «Օծեալ Փրկիչ»: Եսայի Մարգարեն Նրան անվանում է նաեւ Էմմանուել, որ նշանակում է «Աստված մեզ հետ է», իսկ Ղուկաս Ավետարանիչն ասում է. «…Նա թլփատվեց, Նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացել մոր որովայնում» (Ղուկ. Բ 21):

Ըստ Սուրբ Հովհան Ոսկեբերանի՝ «եթե մենք անվանակոչվում ենք ծնվելուց հետո, ապա Հիսուս անվանակոչվեց ծննդից դեռեւս շատ առաջ, քանի որ «Նա սկզբից Աստծո հետ էր» (Հովհ. Ա 2):

Քրիստոնեության տարածման ավելի վաղ ժամանակներում հրեա քրիստոնյաները շարունակում էին պահպանել թլփատության սովորույթը, սակայն Պողոս Առաքյալն արգելեց դրա հետագա գործածությունը՝ փոխարինելով այն հոգու թլփատությամբ:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Հունվարի 13-ին՝ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնի ուրախ առիթով, ինչպես հայոց բոլոր, այնպես էլ Գյումրու առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ հոգենորոգ քարոզ խոսեց եւ տոնի խորհուրդը հավուր պատշաճի մեկնեց պատարագիչ Տեր Հայրը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները