ՄԵՐ
ՏԻԿԻՆ ՄԱՆԻԿԸ
աչմերուկ
կրթական-խորհրդատվական կենտրոն» հիմնադրամի տարեցների ակումբի մասնակից
Մանիկ Բաբելյանը, ով երկար տարիներ հաճախել է մեր կենտրոն, մեզ հետ
կիսվեց իր պատմությամբ՝ շնորհակալություն հայտնելով նամակով: Տիկին
Մանիկի խոսքով՝ ինքը դեռ մանկուց է եկեղեցի հաճախել եւ շատ հիշողություններ
ունի՝ կապված հատկապես անցած տարիների հետ:
«Շատ
փոքր էի, բայց լավ եմ հիշում՝ տատիկիս ձեռքը բռնած, գրեթե ամեն օր,
գնում էի եկեղեցի, ներկա գտնվում մատուցվող բոլոր Ս. Պատարագներին,
ժամերգություններին: Ինձ ամենաշատը դուր էր գալիս այն գեղեցիկ երաժշտությունը,
որ միաձուլվում էր եկեղեցու մթնոլորտի հետ: Այդ զգացողությունը երբեք
ինձ չի լքում: Այնքան շատ էր այն ինձ գրավում, որ որոշեցի, երբ մեծանամ,
անպայման եկեղեցում նվագելու եմ:
Ավարտեցի Գյումրու երաժշտական ուսումնարանի լարային գործիքների բաժինը՝
երջանկահիշատակ դոցենտ Տիգրան Ադամյանի դասարանում: 2007 թվականին
այցելեցի թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին:
Զրույցի ընթացքում ասացի, որ տանը նվագարան ունեմ եւ թույլտվություն
խնդրեցի՝ սրբազան արարողակարգերի ժամանակ նվագել: Սրբազան Հայրն
ինձ ժպիտով պատասխանեց. «Ոչ թե կարելի, այլ ողջունելի է»: Ուրախությանս
չափ չկար: Գնացի տուն, պատրաստվեցի եւ հաջորդ Սուրբ Պատարագին ներկայացա:
Եկեղեցին ինձ համար նոր դռներ բացեց: Ես սկսեցի հաճախել «Խաչմերուկ
կրթական-խորհրդատվական կենտրոն» հիմնադրամի տարեցների ակումբ, ուր
եւ ձեռք բերեցի նոր բարեկամներ: Շաբաթը մեկ անգամ հավաքվում ենք,
կիսվում մեզ հուզող հարցերով, հաճելի ու արդյունավետ ժամանակ անցկացնում:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սրբազան Հորը, «Խաչմերուկ
կրթական-խորհրդատվական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կարինե Գյադուկյանին՝
իրենց կատարած գործի համար, սոցիալական աշխատողներ Մելանյային ու
Հռիփսիմեին եւ սոցիալական ուղղության պատասխանատու Լուսիկ Մուրադյանին՝
հոգատար վերաբերմունքի համար: Չափազանց ուրախ եմ, որ իմ կյանքում
հանդիպել եմ նման մարդկանց:
Աստված բոլորին պահապան»:
ՆՅՈՒԹԸ ՊԱՏՐԱՍՏԵՑ
ԱՐԱՔՍԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ
>>>
|
|