Ապրիլ մեր ժամանակը որպես բարոյական մարդ, վերածնած Ս. Հոգվո զորությամբ եւ ներգործությամբ եւ ուխտել՝ նպատակ ու իմաստ տալ մեր կյանքին մեր բարի գործերով, ահա՛ մեր սրբազան պարտականությունը այս նոր տարվո լուսաբացին:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 1 (265), հունվար 2022 թ.  


 

       

ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ
ԿԻՐԱԿՆՕՐՅԱՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

իրակի թեմի չորս կիրակնօրյա դպրոցների սաների համար, դեկտեմբերի 26-ին, կազմակերպվեց Ամանորի եւ Սուրբ Ծննդյան հանդիսություն` Շիրակ մոլի մանկական հանդիսասրահում, որն աչքի էր ընկնում գունագեղ ու տոնական զարդարանքներով, ինչն առավել գրավիչ էր դարձնում սրահն այցելուների համար:

Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել Արքեպս. Աջապահյանի անմիջական ֆինանսավորմամբ ու օրհնությամբ, ինչպես նաեւ Ս. Յոթվերք եկեղեցու գթասիրտ բարերար Արմեն Տոնոյանի աջակցությամբ սաներն ապրեցին, այնքան երկար սպասված, տոնի պարգեւած բերկրանքը: Հանդիսույթը նաեւ չորս դպրոցների երեխաների համար միմյանց հետ ծանոթանալու, շփվելու, ընկերանալու մեծ հնարավորություն էր:

Տ. Նշան քհն. Պանֆյորովի գլխավորությամբ եւ ուսուցիչների ակտիվ նախաձեռնությամբ՝ կիրակնօրյաների սաներին ընծայվեց տոնական անկրկնելի, հիշարժան ու ջերմ օր: Բոլոր մասնակիցներին տրվեց համեղ հյուրասիրություն: Նրանք պարեցին, ուրախացան, ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին «Ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղին, իսկ վերջում նվերներով ու բարձր տրամադրությամբ տուն վերադարձան` իրենց սրտերում կրելով Սուրբ Ծննդյան ջերմությունը:

Տոնական միջացառումից հետո ծնողների շնորհակալական նամակներն ու զանգերը հաջորդում էին միմյանց: Բոլորը երախտիքի խոսքեր էին ասում՝ իրենց երեխաներին, մոտեցող Ամանորի եւ Սուրբ Ծննդի առիթով, տոնական ուրախ տրամադրություն պարգեւելու համար: Շնորհակալ ենք բոլոր աջակիցներին:

ԼԵՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները